Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 25-ին  ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ  տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, ով պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ-ոք երկար ճանապարհ չէր անցնի և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատայնութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գրամ քաշով զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից  ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում Թրամփի վարչակազմը ցանկանում է 90 օրվա ընթացքում հասնել 90 առևտրային գործարքի Երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում Ըմբշամարտի ԵԱ․ հայ ըմբիշները պարտվել են Ամբողջ գիշեր կրակել են, չենք քնել․ Խնածախի բնակիչ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը«Կեր և տուգանվիր». փաշինյանական իշխանության նոր կարգախոսը Փաշինյանը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը. ինչպե՞ս կարձագանքի ԱրևմուտքըՔանի՞ հոգի է ժամանել թանգարան Անահիտ աստվածուհու կիսանդրին տեսնելու համարԹուրք-ադրբեջանա-նիկոլական դավադրություն՝ Հայաստանի դեմՄխիթար Գոշի «Դատաստանագիրքը» գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱդրբեջանն ընդլայնում է հրադադարի խախտման աշխարհագրությունը Lարսի մասին36 ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել ՌԴ շրջանների վրա․ նաև տվյալներ Կուրսկի մարզում Կիեւի կորուստների մասինՍպասվում են տեղումներ նաև ձյան տեսքովԱմերիկյան 36 Կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու պահանջովԱրցախցիները նոր ակցիա են իրականացնելու․ ինչ են պահանջելու ԱԳՆ-ից և ԴատախազությանիցՏիեզերական գներ. ռուսները բացատրել են, թե ինչու են փախել Հայաստանից Արտակարգ. Հրազդանի կիրճից 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցՌուս գիտնականները Մարսը նվաճելու յուրահատուկ նախագիծ են ցույց տվել Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինելու Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689-ի Նախապայմանները շարունակվում են, իսկ Փաշինյանը շուտով կարող է կանգնել ևս մեկ երկընտրանքի առաջ. «Փաստ»Մինչ Պուտինը երազում է Հյուսիսային հոսքի մասին Ադրբեջանը զավթում է Եվրոպա գազի մատակարարման Ռուսաստանի մասնաբաժինըՖրանսիական հեռուստաալիքները փորձում են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքսՎարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր «Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա առանց «միասնական կամքի»» ԵՄ գլխապտույտ ներխուժելու ցանկության համար ամենևին էլ պետք չէ սեփական երկիրը դատապարտել կործանման. «Փաստ»Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավվել է Բայազետն ու Ալաշկերտը․ պատմության այս օրը (12 ապրիլ)Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում. «Փաստ»Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արելԱդրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուՏոտալ ձախողումների և անարդյունավետության լակմուսի թուղթը. «Փաստ»Ապրիլի 14-ին բազմաթիվ հասցներում լույս չի լինիՈղբերգություն՝ վարձակալված բնակարանում․ 4 ուսանող է մահացել. ՌԴՈրևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»«Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ»Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում. «Փաստ»Բանակցություններն արդյունք չեն տալի՞ս. «Փաստ»Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ «Ժողովուրդ» «Ի գործ» ծրագրով գալիս են, մեկ տարի ապրում ՀՀ բյուջեի հաշվին ու հետ են գնում․ «Հրապարակ» Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ»Իմպիչմենտը հաջողելու դեպքում հրաժարական տված կլինի. «Ժողովուրդ» Աննախադեպ դեպք, ռեկտորը յուղալի այլ պաշտոն էլ է ունեցել․ «Հրապարակ» ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ»Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան, ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը․ «Ժողովուրդ» Գուրգեն Արսենյանն «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին․ «Հրապարակ»
Ամենադիտված