Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սպորտ էր սիրում, զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով: Բազմաթիվ մրցումների է մասնակցել Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում: Հաղթանակներով, մեդալներով ու պատվոգրերով է տուն վերադարձել: Կարենս շատ ճարպիկ էր, աշխույժ: Թողել էր սպորտը, բայց երբ իր թիմակիցները պետք է մրցումների մեկնեին Իրան, Կարենն էլ իրենց հետ մեկնեց: Իր վերջին մրցումներն էին, որտեղից նորից հաղթանակով վերադարձավ»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Կարենի մանկությունն ու պատանեկությունն է հիշում հայրիկը՝ Արթուրը: 
 
Նրա խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներին հավասար ուշադրություն էր հատկացնում, բայց իր համար առաջնային տեղում սպորտն էր: «Խոստացել էր զորացրվելուց հետո շարունակել մարզումները: Զորամասում ազատ ժամերին մարզադահլիճ էր հաճախում, տղաներին էլ՝ հետը տանում, կարծես նրանց մարզիչը լիներ»: Որդու բնավորության մասին խոսելիս նշում է՝ ընկերասեր էր, ազնիվ ու բարի: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ կիսամյակ է հասցնում ուսանող լինել, իսկ 2019 թ.-ի հունվարի 25-ին զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության, ասաց. «Չեմ ուզում հետ ընկնել իմ հասակակիցներից: Կծառայեմ, կգամ, կշարունակեմ ուսումս»: Ծառայության վեցերորդ ամսում սերժանտի կոչում ստացավ: Կարգապահ էր, հետևողական, ամեն ինչ իր տեղում պետք է լիներ: Հարգված էր թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորների կողմից: Վստահաբար, ծառայության ընթացքում նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի տրտնջացել, չի բողոքել»:
 
Բայց պատերազմը փոխեց նաև Կարենի կյանքի ընթացքը: Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում է եղել: Մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, Շուշի: «Երբ պատերազմն սկսվեց, նա հերթապահ էր: Այնտեղից միանգամից իրենց տարել են Խոջալու: Երկու օր մնում են այնտեղ, հետո տեղափոխում են Կարախամբեյլի գյուղ՝ Հադրութի ներքևի հատված: Մինչև հոկտեմբերի 24-25-ը մնում են այնտեղ: Թեժ մարտեր են եղել, մահից են պրծել: Ասում էին՝ գիշերը խրամատ էին փորում, ցերեկը՝ կռվում: Այդ խրամատներում նկարվել են, նկարները կան: Հետո, երբ Հադրութը հանձնեցին թուրքերին, իսկ Հադրութը հանձնել են, չեն գրավել, այդ ժամանակ իրենց տեղափոխել են այլ վայր՝ մի քանի օր հանգստանալու համար: Երբ մեքենաները շարժվել են, մեքենաների կանգնած վայրում վայրկյանների տարբերությամբ «սնարյադ» է պայթել: Ստացվում է, որ ինչ-որ պատահականությամբ տղաները ողջ են մնացել: Իրենց զենք էին տվել, Կարենին՝ հակատանկային նռնականետ, գնդացրորդ է եղել: Հետո տղաներին տեղափոխել են Քարինտակ:
 
Այնտեղ էլ ահագին կռիվ են տվել թշնամու դեմ: Լինում էր, որ կրակոցների ձայնը լսում էինք հեռախոսով: Անջատում էր, որոշ ժամանակ հետո զանգում ու ասում՝ մահից պրծանք»: Կարենը ծնողներին միայն մեկ բան է ասել՝ ամեն ինչ լավ է, երբ անգամ փրկվել է մահից մի քանի անգամ, երբ աննկարագրելի դժվարությունների միջով է անցել: Հադրութում թշնամու տանկ է ոչնչացրել, այդ կերպ ընկերոջ վրեժը լուծել: Քարինտակում թեժ մարտից հետո, կրկին մահից փրկվելով, ընկերոջն ասել է՝ նորից եմ ծնվել: «Քարինտակում գիշերային սարքերով նկատում են, որ թուրքերը գալիս են, վեց հոգով իրենց սպայի հետ գնում են դեպի Ստեփանակերտ իջնող ճանապարհը: Երկու օր կարողանում են ինչ-որ տեղ թաքնված մնալ, զորամասից իրենց ասել են՝ գալու ենք ձեզ տանենք հանգստանալու, բայց չեն տարել: Խաբել, պահել են այդտեղ, հետո նորից տարել Քարինտակ՝ երևի թե ավելի բարձր հատված: Նոյեմբերի 5-ին, երբ Քարինտակը հանձնած և զորքը դուրս բերած են լինում, իրենց սպաներից մեկն ասում է՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ: Կարենենք արձագանքում են, որ հրաման չեն ստացել հեռանալու:
 
Այնտեղից տարել են Շուշի, այսպես նշեմ՝ ներքևի խաչմերուկի մոտ: Նոյեմբերի 5-ին, 6-ին մնացել են այդտեղ: Նոյեմբերի 7-ին Շուշիի վերևի ճանապարհը բացված է եղել, և թշնամին արդեն այդտեղ է եղել: Այդ օրն առավոտյան 7-ին խոսեցի իր հետ: Երբեք չդժգոհեց, ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բանն էլ լավ չի եղել: Առավոտյան զանգից հետո որքան զանգում էինք, անջատում էր, անհասանելի էր, կռվի մեջ էին: Հիմա մտածում եմ, որ դիտմամբ չէր պատասխանում զանգերին, պատասխաներ՝ ի՞նչ ասեր: Կարենն արդեն վիրավոր է եղել: Փորձել են ներքևից դեպի վերև բարձրանալ, այդ ժամանակ ընկերները զոհվել են: Կարենն ու տղաներից մեկը վիրավոր վիճակում կարողացել են թաքնվել: Կարենս ոտքի վիրավորում էր ստացել, ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը: Նա երեք տեղից է վիրավորում ունեցել, ընկերը՝ մեկ»: Հայրիկը չի կարողացել տեսնել որդու զոհվելու վայրը, չի կարողացել մի պարզ պատճառով. 44-օրյա պատերազմը դեռ չավարտված, Շուշին այլևս թշնամու տիրապետության տակ էր: Կարենն ու ընկերը բարդ որոշում են կայացնում:
 
Կանխատեսելով, որ գուցե գերության մեջ հայտնվեն, վերջին փամփուշտներն օգտագործելով՝ նոյեմբերի 7-ին անմահանում են Շուշիի մատույցներում: «Թուրքն իրենց ձեռք չէր տվել: Իր զինվորական գրքույկը, որից մինչև հիմա անգամ իր սիրելի օծանելիքի հոտն է գալիս, թղթերը, հեռախոսները, ամեն ինչ իր մոտ էր մնացել»: Շուշիի չլինելիությունը՝ հանձնում կանվանեք դա, թե գրավում, մինչ օրս բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս: Կարենի պատմությունն էլ, որում նաև Շուշիի բերդաքաղաքն է կարմիր թելով անցնում, էլի բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Սպան, որը, Կարենի հայրիկի խոսքերով, լքել է զինվորներին, հետո կապ է հաստատել տղաների հետ, որ հեռանան այդ տարածքից: Բայց ինչպե՞ս լքեին այդ տարածքը, երբ արդեն վիրավոր են եղել: Կամ՝ զորամասի հրամանատարը, որը դեռևս նոյեմբերի 5-ին պետք է մեքենա ուղարկեր տղաների հետևից ու չի ուղարկել: Հարցերի հարցն է, թե ինչպե՞ս թշնամին հայտնվեց Շուշիում:
 
«Ես հրետանիում եմ ծառայել, Շուշիի ճանապարհներն անգիր գիտեմ: Ինչպե՞ս կարող էր թշնամին հայտնվել Շուշիի վերևի հատվածում»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: Կարենը կրտսեր քույրիկ և եղբայր ունի, որը ծնվել է նրա զոհվելուց հետո: «Փոքր Կարենս, կարծես, բոլորի կատարելագործված տեսակը լինի: Մանկապարտեզ է հաճախում, արդեն աչքի է ընկնում իր աշխուժությամբ ու ճարպկությամբ: Աղջիկս, Կարենս ուժ են տալիս, որ ապրենք: Միշտ ասում եմ՝ սրտիս հիսուն տոկոսն ուրախություն է, հիսուն տոկոսը՝ տխրություն, այդ կերպ եմ ապրում: Փոքր տղաս բոլորիս ժպիտ է պարգևում, ուրախացնում, բոլորս իրենով ենք ապրում: Իհարկե, Կարենս մնում է Կարեն: Նա հարգված էր Ագարակում, քայլում էր, բոլորը նայում էին հետևից: Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր: Կարենը փոքր տարիքից է մեքենա վարել: Հիմա բոլորն են պատմում՝ ոչ մեկին չի թողել ճանապարհին: Բարի սիրտ ունեցող տղա էր»:
 
Հ. Գ. - Սերժանտ Կարեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»
Ամենադիտված