Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և... տեղի ունեցող իրադարձությունների պոչին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Փաշինյանը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների պոչին» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 22-24-ը Կազանում BRICS-ի 16-րդ գագաթաժողովում աշխարհակարգի գլոբալ հիմնախնդիրներին զուգահեռ բացահայտվեցին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այդ ձևաչափով հանդիպում և բանակցություններ տեղի ունեցան Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Գագաթաժողովին կողք կողքի նստած երկու ղեկավարներն իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին «որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը»։
 
Դրանից հետո Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանից հրավեր ստացան մասնակցելու Կլիմայի փոփոխության շուրջ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի (COP 29 նստաշրջանին, որը տեղի կունենա Բաքվում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում է տեղի ունեցել։ BRICS-ի գագաթաժողովից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների մասին կարելի է դատել միայն ընդհանուր առումներով, քանի որ չկան մանրամասներ, որոնք կօգնեն հասկանալ իրավիճակը: Ակնհայտ է, որ կողմերի նկատելի աշխուժացում է սկսվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքու և Երևան էր ուղարկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Մայքլ Քարփենթերին, որն անձնական ուղերձներ էր փոխանցել Ալիևին և Փաշինյանին։
 
Պաշտոնական մեկնաբանություններում նշվում է, որ ամերիկացիները երկու կողմին կոչ են արել «արագ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքը, փոխզիջումների հասնել վիճելի հարցերի շուրջ և ստորագրել փաստաթուղթը մինչև այս տարվա վերջ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց դրանք, անշուշտ, եղել են: Նման կերպ Սպիտակ տունը ուրվագծել է իր անուղղակի միջնորդությունը բանակցային գործընթացում՝ ցույց տալով իրազեկվածություն այն ոլորտների մասին, որտեղ «կողմերը զգալի առաջընթաց են գրանցել»։ Նման գործողությունների տրամաբանությունը հուշում է բանակցությունների վերսկսում, հնարավոր է՝ արևմտյան հարթակներից մեկում։ Բացի այդ, Ստամբուլում «3+3» ձևաչափով գագաթաժողովում Միրզոյանը հրաժարվեց տարածաշրջանային այդ ձևաչափը դիտարկել որպես Բաքվի հետ բանակցությունների հարթակ։
 
Մոսկվան էլ իր հերթին որոշեց օգտագործել, այսպես կոչված, «պրոտոկոլային տեխնիկան», այն է՝ BRICS-ի գագաթաժողովում Ալիևին և Փաշինյանին իրար կողքի նստեցնելը։ Անշուշտ, երկու կողմն էլ կամ նրանցից մեկը տեղյակ էր դիվանագիտական արձանագրության այդ ենթադրյալ «նրբություններին» և պատրաստ էր ակտիվ երկխոսության։ Միաժամանակ անհայտ է մնում այն, թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսել Ալիևն ու Փաշինյանը։ Հայ փորձագետները ենթադրում են, որ նրանք «քննարկել են միայն տեխնիկական հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հետ»։ Բայց, ըստ ամենայնի, այդ «ոտքի վրա» երկխոսությունը, հաշվի առնելով կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու հեռանկարները, շոշափել է բազմաթիվ այլ խնդիրներ։ Կարելի է ենթադրել, որ կողմերի դիրքորոշումներում որոշակի փոխզիջումային փոփոխություններ են հայտնվել, հակառակ դեպքում Կազանի բանակցությունների ելքը բացասական կլիներ։ Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է «ժամանակավորապես հետ կանչել» Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոխելու պահանջը։
 
Բայց Բաքվի նպատակը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, «հաշտություն հաստատելն է ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն սպասվում է ոչ շուտ, քան երկու տարի հետո, ինչը Հայաստանին զրկում է դիվանագիտական ռեսուրսներից ոչ միայն խաղաղության գործընթացը պահպանելու համար, այլ նաև խաթարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Երևանը չկարողացավ իրականացնել Հայոց ցեղասպանության խնդիրը Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ փոխանակելու օպերացիան։ Բացի այդ, նա սկսել է աշխարհաքաղաքական խաղեր Արևմուտքի հետ այն դեպքում, երբ Բաքուն սկսել է նկատելիորեն հեռանալ նրանից և մատնանշել է տարածաշրջանային մակարդակով խնդիրները լուծելու իր մտադրությունները։ Թուրքական Anadolu Ajans գործակալության փոխանցմամբ, «Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա սկսել է տարածաշրջանում նրա նպատակների վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացնել թե՛ Ռուսաստանից, թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից և թե՛ Իրանից»։
 
Այդ առնչությամբ մերձավորարևել յան շատ փորձագետներ նշում են, որ «Փաշինյանը սխալ էր հաշվարկել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման մասին իրեն պարտադրված դատողությունը, և արդյունքում նա հայտնվել է աշխարհաքաղաքական սուր ինտրիգների էպիկենտրոնում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պոչին»։ Հիմա էլ լայն դիվանագիտական քայլերը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև սկսել են արդյունավետ աշխատել։ Այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսումներ անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ։ Չի կարելի բացառել, որ Կազանում BRICS-ի գագաթաժողովից հետո Արևմուտքը կսկսի տարածաշրջանում իրադարձությունները տանել դեպի բարդություններ։
 
Ինչ-որ բան ավելի պարզ կդառնա, եթե Փաշինյանը որոշի այցելել Բաքու, ինչը մի տեսակ սենսացիա կդառնա, քանի որ Հայաստանին հրավիրելը Կլիմայի գլոբալ կոնֆերանսին արվել է մի իրավիճակում, երբ դեռ պարզ չէ խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ Եվ ևս մեկ բան: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, «Ռուսաստանը սկսել է հրապարակայնորեն մեծ հետաքրքրություն ցուցաբերել Անդրկովկասի նկատմամբ, և ռուսական հարթակի կարևորությունը, չնայած Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, չպետք է թերագնահատել»։ Բայց նաև պետք չէ գերագնահատել:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»
Ամենադիտված