«Սրբազան պայքար»-ն ու հայկական էլեկտորալ «ճահիճ»-ը. ժողովուրդը սպասում է իր հերոսին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժումը ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ընդունումը երկրի կյանքում առկա հսկայական ծավալի ստի միայն մեկ դրվագն է, գրում է eadaily.com-ը։ Ընդդիմադիրի խոսքով կանոնակարգը, չլինելով միջազգային պայմանագիր, Սահմանադրական դատարանում անցել է արագացված ընթացակարգով և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով վավերացվել խորհրդարանի կողմից։ Հոգևորականը հատկապես ընդգծել է, որ ընդունված փաստաթղթի վրա չկա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությունը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, փաստորեն հաստատում է այն, ինչ ասում էինք ամիսներ առաջ՝ Կիրանցի դեպքերը պետական հանցագործություն են, դավաճանություն, քանի որ այդ մարդիկ մեր երկիրը հանձնել են առանց կանոնակարգի, ուղղակի հրամանով»,- ասել է արքեպիսկոպոսը։ Ըստ նրա ցուցարարները կարող էին և չգալ նախագահական նստավայր, քանի որ «այնտեղ մարդ չկա», բայց հավաքվել են, որպեսզի ևս մեկ անգամ ևս ցույց տան, որ «գործընթացի բոլոր մասնակիցների ճակատներին առկա է դավաճանի խարանը»: Բագրատ Սրբազանը նաև խոսել է ոստիկանության կողմից «Սրբազան պայքարի» մասնակիցների հետապնդումների մասին և նշել, որ իշխանությունները վախեցած են՝ չնայած շարժման ձախողման մասին պարբերական հայտարարություններին։ «Երազում միայն կերազեք, որ մենք պարտվել ենք»,- ասել է ընդդիմադիրն ընդգծելով, որ շարժումը համակարգված գնում է դեպի իր նպատակը, որն է հաղթանակ ստի դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի ուշ նախագահ Իլհամ Ալիևը ևս հաստատել էր այդ կանոնակարգը։
Մինչդեռ «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակն այլ կերպ է նայում ընդդիմության խնդիրներին և ավելի քիչ է լավատես իր կանխատեսումներում, քան «Սրբազան պայքարի» առաջնորդը.
«Տեսեք, սոցիոլոգիան հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորալ դաշտը բաղկացած է չկողմնորոշված մարդկանցից։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել առկա քաղաքական ուժերի ողջ սպեկտրից հիասթափվածներից։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ պատկերը կայուն է:
Մինչդեռ, միակ բանը, որն ի վիճակի չէ անել Փաշինյանը, ում հաջողվեց վարկաբեկել ընդդիմությանը և կեղծ կուսակցություններ ծնել, դա այն է, որ նա անկարող է բավարարել այդ հսկայական էլեկտորալ «ճահճի»պահանջները։ Փաշինյանը դրա գործիքակազմ չունի: Եթե նույնիսկ Վարդան Դոգ Ղուկասյանին այդ նպատակով գնի, Նիկոլը ստիպված է լինելու անընդհատ «դավաճանության վրա նստել», քանի որ «ճահիճը» բորբոքող քաղաքական գործիչը վայրկենապես ու ինքնաբերաբար դառնալու է երկրի տերը։
Հետևաբար, հիմա Նիկոլի կուրսը «ճահիճ» խորացնելն է, այն խաղից դուրս բերելը, փակագծերի մեջ դնելը, որպեսզի բոլոր քաղաքական վեճերը տեղի ունենան մի փոքրիկ հատվածի վրա։
Ահա թե ինչու նա սկզբից այդքան վախեցավ Բագրատ Սրբազանից, քանի որ վերջինս էլեկտորալ հեղաշրջման հայտ էր ներկայացրել։ Ավաղ, իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց շփոթեցնել բողոքի ակցիաները, ու հիմա Փաշինյանը կրկին ձիու վրա է: Իսկ էլեկտորալ «ճահիճը» դեռ սպասում է իր հերոսին։»
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը