ՌԴ ՀՕՊ ուժերը ռուսական երեք շրջաններում ոչնչացրել են 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անցած գիշեր ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը Ռոստովի մարզում ոչնչացրել են 16 անօդաչու թռչող սարք, երկուսը Բելգորոդի և մեկը Վոլգոգրադի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 19 սարք Ռոստովի շրջանում, երկուսը՝ Բելգորոդի շրջանում, մեկը՝ Վոլգոգրադի»,- ասվում է հաղորդագրության մեջ։