Նոյեմբերի 3-ին Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Եպիսկոպոսության աստիճան շնորհվեց Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին:
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ֆիքսել է Սուրբ Պատարագի ու եպիսկոպոսական ձեռնադրության և օծման կարևորագույն պահերը: