Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Երդվյալ հարևաններ. ինչպե՞ս է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, թե երկրի կառավարությունն այլևս առաջնահերթություն չի համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նրա խոսքով, այդ որոշումը կօգնի բարելավել հարաբերությունները Անկարայի հետ և հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը։ Ընդդիմությունն իր հերթին Փաշինյանի թիմին մեղադրում է պետական շահերը զիջելու և ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ: Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Երևանն ամբողջությամբ չի հրաժարվի ցեղասպանության մասին իր պատկերացումներից։
 
«Արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ հարցը օրակարգից հանված չէ, այն ուղղակի դադարել է առաջնահերթ լինել, սա, ի վերջո, կարևոր է նշել։ Պետք է խոստովանել, որ հիմա Հայաստանի առջև ծառացած են էքզիստենցիալ բնույթի բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում՝ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, և նման պայմաններում Ցեղասպանության թեման օբյեկտիվորեն հետին պլան է մղվել»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են բարդ մնալ: «Թուրքական կողմի հռետորաբանությունը վերջին շրջանում դարձել է ավելի բարեկամական և պակաս կոշտ։ Բայց, միևնույն ժամանակ, իրական քայլեր գրեթե չենք տեսնում։ Եվ դա միանգամայն հասկանալի է: Նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է, որ Թուրքիան չի համագործակցի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լուծել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումից հետո Անկարան որոշ կետերի շուրջ երկխոսության չի գնա, որոշ հարցեր կմնան փակ, որպեսզի շարունակվեն ճնշումները Երևանի վրա»,- պնդել է նա։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ iz. ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կառավարությունը գործում է արևմտյան երկրների ճնշման ներքո, որոնք փորձում են զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում։
 
«Եթե Երևանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ հավակնություններից, ապա կարող է բացել սահմանը և ներառել Հայաստանն իր ազդեցության գոտում։ Տվյալ դեպքում կորչում է Գյումրիում ռուսական բազա ու ռուս սահմանապահներ ունենալու իմաստը։ Արդյունքում Փաշինյանն ու իր թիմը կկարողանան պահանջել ռուսական ուժերի դուրսբերում։ Մեծ հարց է այն, թե դրանից հետո իրավիճակը ինչպե՞ս կզարգանա։ Մենք տեսնում ենք Անկարայի ապօրինի գործողությունները Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում, և հեշտ է ենթադրել, որ անպաշտպան Հայաստանը ևս կարող է ագրեսիայի զոհ դառնալ»,- կարծիք է հայտնել նա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 2 մարդ զրկվել է կյանքից, 23-ը՝ վիրավորվել Մբապեն պետք է գոլեր խփի, քանի որ նրան բերել են Մադրիդի «Ռեալ» միայն գոլեր խփելու համար. Բենզեմա Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյունի հետևանքով 12 վիրավոր կա Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղումԵրևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Բեյոնսեի նոր ֆոտոշարքը Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին 11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը «Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում». Մխիթարյան Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Հս. Կորեան արձակել է 7 բալիստիկ հրթիռ Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Աբրահամյան Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Միխայիլ Միշուստինը ժամանել է Մինսկ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահական ընտրությունները 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին Հայկ Մարությանի ստորագրահավաքը` ընդդեմ տրանսպորտի թանկացման. ՈւՂԻՂՇիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի, պաշտոնանկ են արվել ոստիկանության բաժինների պետերՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրաերթի է ենթարկվել 48-ամյա Ալինա Ավանեսյանը․ վերջինս տեղում մահացել էԱնդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին»Փաշինյանը դեն է նետում հայության ինքնության հիմնաքարերը. «Փաստ»Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով«Ահա և ձեզ համար բուլղարացի». Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր իսկական ազգանունը Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»«Տատանվող Փաշինյանը. ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում մտնել BRICS» «Հայաստան. Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխություններ»Պետդումայի պատգամավոր Դելյագինը Փաշինյանին առաջարկել է հայկական կոնյակը «թեյ» անվանել«Եկեք Իրեվան քաղաք». ի՞նչն այն չէ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի հետ կապված«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը ( 05 նոյեմբեր )Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Ձորաղբյուրում վերջին հրաժեշտը տվեցին Թաթուլ Ղահրամանյանին (տեսանյութ)Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»Ռուբլու փոխարժեքն անկում է ապրումՀայտնաբերվել է Մովսես Նադարյանի դին՝ ծառից կախված վիճակումԲացառիկ կադրեր վթարից՝ որը 2 հոգու կյանք խլեց«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»
Ամենադիտված