Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ․ պատմության այս օրը (06 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:

1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:

1920- հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:

1921– Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին:

1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):

1961- վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:

2006-Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:

2007- Շրի Lանկայի գերագույն դատարանն արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:

2012-Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում  դադարեցվել են  բեռնափոխադրումները Հայաստան:

2018-«Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ 

2019-ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:

2023- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ազատ է արձակվել, քանի որ ԿԸՀ որոշմամբ դարձել է պատգամավոր։  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1494 – ծնվել է օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ինը:

1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:

1814 —ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:

1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:

1860 - Միացյալ նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:

1851 —ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:

1858 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարուկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը էմմանուել Պուարե):

1861– ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1869– տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:

1887 —հիմնադրվել է շոթլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:

1893– վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:

1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:

1967 —շահագործման է հանձնվել ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կլասիֆիկացիայի Ռազմածովային ուժերի ստրատեգիական նշանակության ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:

1973 –ծնվել է  վրացի քաղաքական և ռազմական գործիչ Իրակլի Օքրուաշվիլին:

1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:

1995 —լույս է տեսել «Queen»  խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:

2004 —Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:

2005-Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների համաձայն  Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:

2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ:

2020 —վախճանվել է ռուս խորհրդային գրող–երկիծաբան, հեռուստահաղորդավար և դերասան Միխաիլ Ժվանեցկին:

Կ. Խաչիկյան

Հերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները Նոր մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Արցախցիների հարցում իշխանությունը հետքայլ չի անելու Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան Հայաստանում ոչ թե կադրային, այլ առաջնորդության ճգնաժամ է Թրամփի «օպերկոտը» հայկական տնտեսությանը Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանում` ապրիլի 4-ին Bank of America-ն հավանություն է տվել Ադրբեջան զենք տեղափոխող հայտնի ավիաընկերության համար խոշոր վարկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրումԻսրայելը նոր ցամաքային գործողություն է սկսել «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բերնարդու Սիլվային Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Դրամբուլե լիկյոր«Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը գրավվել է «կոմունիստների» կողմից»«Հայաստանը ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը»«Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» եւ եզրափակիչում կխաղա «Ռեալի» հետ (տեսանյութ) Համացանցի միջազգային օր. պատմության այս օրը (04 ապրիլ)Առավոտյան այս ըմպելիքից ընդամենը մեկ բաժակը կբարելավի մարսողությունը, կարագացնի նյութափոխանակությունը Երկրաշարժ՝ ՀայաստանումՌուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Եղանակը ՀայաստանումՎթար. մի քանի ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված