Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … շոկոլադ

ՖՈՏՈ

«Շոկոլադ» տերմինը տարբեր պատմական ժամանակաշրջաններում հասկացվել է տարբեր կերպ որպես կակաոյի հատիկների վրա հիմնված ապրանք:

Մինչև 17-րդ դարի սկիզբը շոկոլադը դառը համով սառը, տտիպ ըմպելիք էր, որը ստացվում էր մանրացված կակաոյի հատիկներից։ 17-րդ և 18-րդ դարերում հարուստ եվրոպացիներն օգտագործում էին տաք շոկոլադը որպես քաղցր ըմպելիք, որը հաճախ խառնում էին կաթի և համեմունքների հետ: 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած շոկոլադը խմիչք չի եղել, այլ եղել է կակաոյի կարագի վրա հիմնված պինդ մթերք՝ սալիկ շոկոլադ։

Արևադարձային Ամերիկայում, նախակոլումբիական ժամանակներում, սառը, հաճախ առանց քաղցրի ըմպելիքներ էին պատրաստում կակաոյի հատիկներից, որոնք քիչ ընդհանրություն են ունեցել ժամանակակից շոկոլադի հետ: Կակաոյի հատիկները եգիպտացորենի հատիկների և կծու պղպեղի հետ միասին մածուկի են վերածել, այնուհետև այդ մածուկը հարել ջրի հետ: Խմելուց առաջ ըմպելիքը լցրել են անոթից անոթ, մինչև հայտնվի թանկարժեք փրփուրը։ Ֆերմենտացված ըմպելիքը չի տրվել կանանց և երեխաներին։ Այն խմել են միայն ազնվական ծագում ունեցող տղամարդիկ, մարտիկները, շամանները և զոհաբերության համար նախատեսված մարդիկ։

1519 թվականին իսպանացի գեներալ Էրնան Կորտեսն ափ է իջել  Մեքսիկայի ափին։ Հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ացտեկների առաջնորդ Մոնտեսումա 2-րդն իսպանացիներին հյուրասիրել է կակաոյի հատիկներից պատրաստված թանձր հարած ըմպելիք՝ վանիլով, կծու պղպեղով և համեմունքներով, որը մատուցվել է մաքուր ոսկուց ամանի մեջ: Ացտեկներն այդ ըմպելիքն անվանել են «chocolatl» (դառը ջուր): Այդ ացտեկական բառից էլ առաջացել է «շոկոլադ» բառը: 1527 թվականին Կորտեսը, վերադառնալով հայրենիք իր հետ բերել է ոչ միայն կակաոյի հատիկներ, այլ նաև շոկոլադ պատրաստելու տեխնոլոգիան։ Իսպանիայում ըմպելիքը գնահատել են։ Սկսվել են կակաոյի կանոնավոր մատակարարումները Նոր Իսպանիայից։ Խմիչքը պատրաստել են ոչ միայն ազնվական հիդալգոները, այլ նաև ճիզվիտ վանականները։ Կակաոյի քերած հատիկների վրա աստիճանաբար սկսել են մեղր ավելացնել (այն ժամանակ շաքարի փոխարինիչը), բաղադրատոմսից հանել են չիլի պղպեղը, իսկ ավելի ուշ սկսել են ավելացնել վանիլին հաճելի հոտ ստանալու համար։ Որոշ գուրմաններ նախընտրել են ծեծած պնդուկով և նարնջի ծաղիկներով շոկոլադներ, մինչդեռ մեքսիկական Օախակա քաղաքի միանձնուհիները մշակել են անիսով և դարչինով շոկոլադի օրիգինալ բաղադրատոմս: Ավելի լավ լուծելու համար իսպանացիները տաքացրել են ըմպելիքը, և պարզվել է, որ այն ավելի համեղ է դառնում տաք վիճակում։

Չնայած Սավոյի դուքս Էմանուել Ֆիլիբերը զարմացրել էր իր պալատականներին էկզոտիկ ըմպելիքով դեռևս 1557 թվականին, սակայն այն լայն ժողովրդականություն է ձեռք բերել Իտալիայում միայն կես դար անց: 1606 թվականին ֆլորենցիացի Ֆրանչեսկո Կարլետին, նկարագրելով իր ճանապարհորդությունն աշխարհով մեկ, հրատարակել է այդ քաղցր և շատ թանձր ըմպելիքի բաղադրատոմսը։ Իտալացիները բարձր են գնահատել այն և եղել են առաջինը, որ հիմնել են շոկոլադի զանգվածային արտադրություն: Այն ժամանակ Եվրոպայում սուրճը գործնականում անհայտ էր, իսկ Չինաստանից բերված թեյը համարվում էր արևելյան հրաշք, այն նույնիսկ ավելի թանկ էր, քան կակաոն։

Շոկոլադի սրճարաններ են սկսել բացվել Իտալիայի խոշոր քաղաքներում, առաջին հերթին՝ Վենետիկում, որտեղից էլ նորույթը թափանցել է Գերմանիա, Ավստրիա և Շվեյցարիա։

Այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորի դուստրը՝ Աննա Ավստրացին, ամուսնացել է ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 13-րդի հետ, ֆրանսիացիներն են ծանոթացել տաք շոկոլադին։ Այն սիրված է եղել Լյուդովիկոս 14–րդի արքունիքում։ 1657 թվականին մի ծնունդով ֆրանսիացի Լոնդոնում բացել է առաջին «շոկոլադի տունը», որտեղ այցելուներին տաք շոկոլադ են մատուցել։ 1655 թվականի անգլո-իսպանական պատերազմի ժամանակ իսպանացիները կորցրել են Ջամայկա կղզին, որտեղ եղել են կակաոյի ծառերի մեծ պլանտացիաներ։ Այսպիսով, իսպանական հումքի մենաշնորհը վերջնականապես խարխլվել է։

Մեկ բաժակ տաք շոկոլադը որպես աղանդեր դարձել է լավ ճաշակի նշան ողջ Եվրոպայում բարձր հասարակության մեջ, բարգավաճման և հարգանքի նշան: Շոկոլադին վերագրվել են տարբեր բուժիչ հատկություններ, այդ թվում՝ աֆրոդիզիակ։

Ըմպելիքը պատրաստվել է ջրի և շաքարավազի հավելումով՝ հաճախորդի ճաշակով և ցանկությամբ, քանի որ այն շատ թանկ է արժեցել։ Տաք շոկոլադը բավականաչափ թունդ է եղել, սակայն Ջամայկայում ապրող բրիտանացիները սկսել են դրա վրա կաթ ավելացնել, ինչը շոկոլադին տվել է անհրաժեշտ թեթևությունը։ Այդ ժամանակվանից ըմպելիքը հասանելի է դարձել նույնիսկ երեխաների համար: Մինչև 1798 թվականը Փարիզում արդեն կային մոտ 500 շոկոլադի սրճարաններ, իսկ Անգլիայում շոկոլադի ակումբները հավասար պայմաններում մրցում էին թեյի և սուրճի ակումբների հետ։

19-րդ դարի սկզբին հոլանդացի քիմիկոս Կոնրադ վան Հութենը (1770-1858) հեղափոխական գյուտ է արել. նրա նախագծած մամլիչը հնարավորություն է տվել քերած կակաոյից քամել ճարպային կակաոյի զանգվածը: Միաժամանակ մամլիչում էր մնում կակաոյի փոշին, որը ոչ միայն էժան էր, այլ նաև հեշտությամբ լուծվում էր ջրի ու կաթի մեջ։ Ստացված կակաոյի կարագը տաք շոկոլադին ավելացնելը թույլ էր տալիս, որ այն կարծրանա: Ահա այդպես էլ հայտնվել է ժամանակակից սալիկ շոկոլադը։ Ենթադրվում է, որ առաջին սալիկ շոկոլադն արտադրվել է 1847 թվականին անգլիական J. S. Fry & Sons հրուշակեղենի գործարանում: 19-րդ դարի երկրորդ կեսին սալիկ շոկոլադը սկսել է փոխարինել տաք (հեղուկ) շոկոլադին։

1870-ական թվականներին Շվեյցարիայում գյուտեր են արվել, որոնք շվեյցարացի հրուշակագործներին թույլ են տվել դառնալ շոկոլադի արդյունաբերության առաջատարներ: 1875 թվականին Դանիել Փիթերը Վևեյից, բազմաթիվ անհաջող փորձերից հետո, կարողացել է բաղադրիչների քանակին ավելացնել կաթի փոշի՝ առաջին կաթնային շոկոլադը ստանալու համար։ Չորս տարի անց նա Հենրի Նեստլեի հետ բացել է Nestlé ձեռնարկությունը, որը մասնագիտացած էր նոր արտադրանքի արտադրության մեջ։  Nestlé-ի գործարանի առաջին սպիտակ շոկոլադը վաճառվել է 1930-ականներին:

Կ. Խաչիկյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված