Մադրիդի «Ռեալ»-ը կրկնել է ակումբային հազվագյուտ հակառեկորդ. նման բան չէր եղել արդեն 15 տարի
ՍՊՈՐՏ2009 թվականից ի վեր առաջին անգամ Մադրիդի «Ռեալը» բոլոր մրցաշարերում երկու տնային հանդիպում անընդմեջ պարտվեց՝ բաց թողնելով երեք և ավելի գնդակ։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 15 տարի առաջ «Ռեալը» 2։6 հաշվով պարտվել է «Բարսելոնային», իսկ հետո՝ «Մալյորկային» (1։3)։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում տանը պարտվել է «Միլանին» (1:3): Ավելի վաղ Լա Լիգայում «Ռեալը» տնային պարտություն էր կրել Էլ Կլասիկոյում կատալոնական «Բարսելոնայից» 0։4 հաշվով։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» չորս տուրից հետո վեց միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Միաժամանակ Իսպանիայի առաջնությունում Արքայական ակումբը երկրորդ տեղում է՝ 11 խաղից հետո վաստակած 24 միավորով և առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով։