Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթարի հետևանքով զոհվել են 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել են․ պատմության այս օրը (07 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելառուս՝ Նոյեմբերյան հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1676 – ծնվել է հանրահայտ հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:

1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:

1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը:

1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:

1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:

1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղին, սակայն դիմադրության հանդիպելով ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:

1920-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը և գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլացիա:

1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:

1965- վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալյանը:

1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:

1995-վախճանվել է  հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան):

2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը:

2005-Թուրք աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկն իր «Ձյունը» վեպի համար, որի գործողությունը ծավալվում է Կարսում, արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակի:

2005-վախճանվել է  հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:

2006 –վախճանվել է  ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը:

2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:

2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունն ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:

2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:

2011-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:

2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։

2017-ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։

2018- Գորսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղ ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել են։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանտին Բ-ն:

1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդը:

1728 –ծնվել է  անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:

1818 –ծնվել է  գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:

1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:

1879 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին:

1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն:

1891 —ամերիկացի Ուիտկոմբ Լեո Դժադսոնն արտոնագրել է կայծակաճարմանդը (застёжка-молния):

1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:

1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:

1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Կամյուն:

1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա:  Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը:

1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:

1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա»  սանիտարական  շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:

2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:

2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ: 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):

2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում  օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:

2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը վիրավորվել, իսկ 22-ը անհետ կորել:

Կ. Խաչիկյան

Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»Ներկայացվել են այսօրվա փոխարժեքները«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»Զինվորականները դադարեցրեցին ծափերը Թուրքիայի դրոշը բերելու ժամանակ (տեսանյութ)
Ամենադիտված