Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդատն ավելի թանկ է. հայկական բողոքը կորցնում է մոտիվացիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց ստացած պատգամավորական մանդատներից հրաժարվելու վրացական ընդդիմության որոշումն արձագանք է գտել նաև Հայաստանում,  իշխանությունների վրա ճնշում գործադրելու այդ պոտենցիալ արդյունավետ միջոցի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, գրում է eadaily.com-ը:

Սակայն, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, նույնիսկ ընդդիմադիր ճամբարից քաղաքական գործիչներն ու փորձագետները համակարծիք են, որ օրենսդիր մարմնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակառակորդների կամավոր «ապամանդատացման» մասին որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհաղթահարելի չի լինի։ Իշխանությունները պատրաստ են ընդունել մարտահրավերը և ապրել միակուսակցական խորհրդարանում։ Նման սցենարի դեպքում ներկայիս իշխանությանը չի սպառնում լուրջ քաղաքական ճգնաժամ։

Ընդդիմության «փողոց»-ին ակտիվացնելու բոլոր փորձերի հետ միշտ էլ առաջացել է պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը։ Բացառություն չէր նաև այս տարվա գարնանը և ամռան առաջին ամսին Հայաստանում տեղի ունեցած բուռն իրադարձությունները, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էր հանդես գալիս որպես գործող իշխանության հակառակորդ: Բողոքի ալիքի գագաթնակետին վարչապետի համախոհներն առաջարկեցին խորհրդարանական ընդդիմությանը, որը սատարում էր Բագրատ Սրբազանին, հրաժարական տալ, եթե մտադիր են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պատրաստ էին հրաժարվել մանդատներից և գնալ արտահերթ ընտրությունների, բայց պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչև նոր ընտրություններ չմնա վարչապետի պաշտոնակատար։ Հաշվի առնելով այն զգալի մեծամասնությունը, որը ներկայումս ՔՊ-ն ունի խորհրդարանում, Փաշինյանի գլխավորած քաղաքական ասոցիացիան, ի պատասխան այդ առաջարկի, չզլացավ հիշեցնել, որ եթե ընդդիմության պատգամավորները հրաժարվեն մանդատներից, ապա Ազգային ժողովի աշխատանքը կաթվածահար չի լինի, և «միայն ավելի հանգիստ կաշխատի»:

Իշխանությունները փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը կառչած է մանդատներից, բայց դա հիմարություն է, այն ժամանակ մատնանշել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա անհրաժեշտ է հասարակական հզոր ճնշում իշխող կուսակցության պատգամավորներից գոնե մի քանիսին ստիպելու համար միանալ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Բայց ներկայումս նման իրավիճակ չկա, խոստովանել է ընդդիմադիր պատգամավորը։

Արդյունքում խորհրդարանում կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը նախաձեռնող համակարգային ընդդիմության պատմությունը, որը տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջին բողոքի ալիքի ավարտին ավարտվեց ընդդիմության համար առանց արդյունքի: Ավելին, օրենսդիր մարմնում Փաշինյանի հակառակորդներն այդ պատմությունից դուրս եկան «փողոցի» աչքում հեղինակության լուրջ կորուստներով։

Դա հանգեցրեց բողոքի շարժման թուլացմանը, որն ակնհայտ դարձավ անցյալ ամսվա սկզբին դրա երկրորդ ալիքի մեկնարկով։ Բացի այդ, ընդդիմադիր ճամբարից հետևեցին ինքնաքննադատությունն ու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար տհաճ եզրակացությունները։ Այսպես, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջափանյանը հայտնեց կարծիք, որը լայն հնչեղություն առաջացրեց երկրի հասարակական-քաղաքական դաշտում։ Բարձրաստիճան հոգևորականը պնդում էր, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների «ստվերներ»ն են խոչընդոտում Բագրատ Սրբազանի գլխավորած բողոքի շարժման հաջողությանը։

Դեռևս 2022 թվականի մայիսին, երբ համակարգային ընդդիմությունը Երևանի փողոցներում և հրապարակներում պարզեց Դիմադրության շարժման դրոշները Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով, վարչապետի համախոհները նշում էին, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների մանդատներից հրաժարվելը չի ազդի Ազգային ժողովի բնականոն գործունեության վրա: Դա լավագույն որոշումը չէր լինի, այդ թվում՝ ժողովրդավարական գործընթացների առումով, սակայն այդ որոշումը որևէ հետևանք չի ունենա խորհրդարանի բնականոն գործունեության համար, պնդում էին նրանք։

Ընդդիմադիր մեկնաբանները հակադարձում էին իշխանության ներկայացուցիչների նման հայտարարություններին նշելով, որ Հայաստանի Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգում կան ընդդիմությանը վերաբերող դրույթներ, իսկ մանդատները վայր դնելու դեպքում դրա «բացակայությամբ» խորհրդարանը դառնում է ոչ իրավասու։

Իրականում Փաշինյանի իշխանության կորուստներն այդ դեպքում կարող էին արտահայտվել միայն քաղաքական կատեգորիաներով և վատ երևալ արտաքին աշխարհի աչքում, որպես միակուսակցական խորհրդարան։

«Մենք ռեսուրս չունենք ավտորիտար ռեժիմ պահպանելու համար։ Ի՞նչ կարող ենք ասել միակուսակցական խորհրդարանի մասին։ Անգամ արտաքին դերակատարների համար վարչապետ Փաշինյանի հետ լուրջ, գլոբալ հարցեր քննարկելու նպատակահարմարությունը դառնալու էր խիստ վիճահարույց, քանի որ միակուսակցական խորհրդարանի ընդունած որոշումները չունեն քաղաքական լեգիտիմություն ապահովելու կայունություն և ռեսուրսներ»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Համակարգային ընդդիմության հրաժարական տալու դժկամությունը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով, այդ թվում «աշխարհիկ» բնույթի։ Ընդդիմադիր պատգամավորները չեն ցանկանում կորցնել ներկայիս աշխատանքն ու ստացած աշխատավարձերը։ Նրանք նաև չեն ցանկանում կորցնել հանրապետության հիմնական հարթակը քաղաքացիներին Փաշինյանի կառավարության գործունեության մասին «ամբողջ ճշմարտությունը» փոխանցելու համար։ Դա, թերևս, միայն պատրվակ է մանդատներից հրաժարվելու հարցում անվճռականության համար։

Հիմնական պատճառը, մեր տեսանկյունից, խորհրդարանական ընդդիմության կողմից իր համար տհաճ իրողության ըմբռնումն է, ներկայումս և տեսանելի ապագայում այն ​​մնում է և կմնա մի կարգով ավելի թույլ, քան ՔՊ-ն ընտրական աջակցության առումով։ Վարչապետի կուսակցությունը և ինքը Փաշինյանը նույնպես չեն կարող պարծենալ արժանապատիվ վարկանիշով (ըստ վերջին սոցհարցումների այն չի գերազանցում 15 %-ը), սակայն երկրի երկու նախկին նախագահների գլխավորած քաղաքական միավորումների մոտ գործերն ավելի վատ են («Հայաստան»՝ 4 %-ից պակաս, «Պատիվ ունեմ»-ը չնչին 1,5 %)։ Միևնույն ժամանակ, 2021 թվականի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն հաջորդ ընտրություններից սկսած (հաջորդը պետք է անցկացվի 2026 թվականի հունիսին) խորհրդարան մուտք գործելու արգելքը կուսակցությունների դաշինքների համար 7-ից հասցվել է 8 %-ի։ Ողջամիտ հարց է առաջանում, թե այսօրվա նման վարկանիշ ունեցող խորհրդարանական ընդդիմությունը պե՞տք է գնա արտահերթ ընտրությունների։

Անուղղակիորեն, իշխանությունների ընդդիմախոսներն իրենք են գիտակցում հասարակական-քաղաքական դաշտում ընդդիմության համար ստեղծված հիասթափեցնող իրավիճակը։ Ընդդիմությունը հանրային լայն աջակցություն չի վայելում, և  նման պայմաններում մանդատներից հրաժարականը «վտանգավոր արկածախնդրություն է, որը միայն կբերի իշխող ուժի դիրքերի ամրապնդմանը»։

Ի վերջո, իշխող ուժի նպատակը կա՛մ ընդդիմության բացակայության պայմաններում աշխատելն է, կա՛մ «կեղծ եվրոպականություն» քարոզող ուժերին որպես ընդդիմադիր բերելն է։ Նման ընդդիմությունը ներկայիս իշխանության երազանքն է։

Այսինքն ընդդիմությունը վախկոտ չէ, բայց մանդատները պահում է: Ինչ վերաբերում է ԱԺ նիստերը բոյկոտելու պրակտիկային, որին պարբերաբար դիմում են ընդդիմադիր խմբակցությունները, ապա քաղաքական պայքարի այդ մեթոդը ցույց է տվել իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձերի չնչին արդյունավետություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված