«ՀԺ». Օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինս նաեւ համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը:
«Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարեւոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչեւ որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա:
Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որեւէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում