Bloomberg. ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայի և Սլովակիայի եվրոպական ընկերությունները բանակցությունների վերջին փուլում են Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով Ադրբեջանից բնական գազի մատակարարման պայմանագրերի կնքման շուրջ, գրել է Bloomberg-ը, գրում է Ura.news-ը։ «Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մոտ են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը»,- հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։ Հստակեցվել է, որ ընկերությունները կօգտագործեն գոյություն ունեցող խողովակաշարային ցանցը, որով ռուսական գազը ներկայումս Ուկրաինայի տարածքով մատակարարվում է ԵՄ երկրներ։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ադրբեջանը կմատակարարի գազ, որն արտադրվում է Ռուսաստանում, բայց պատկանում է Բաքվին։ Դրան ի պատասխան «Գազպրոմը» կստանա ադրբեջանական կողմի արտադրած վառելիքի օգտագործման իրավունքներ, հայտնել է հրատարակությունը։
Ըստ աղբյուրների, ադրբեջանական պետական Socar ընկերությունը կսկսի գազ մատակարարել ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա գազաչափման կայան, որտեղից հունգարական MVM Zrt. և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel AS ընկերությունները վառելիքը Եվրոպա կփոխադրեն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ գազի մատակարարման գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, և այս պահին հստակություն չկա հետագա մատակարարումների վերաբերյալ։ Ի պատասխան գազի արտահանման վերաբերյալ եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև գործարքի մասին հարցին Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի տարածքով գազափոխադրման համակարգը շարունակում է կարևոր մնալ, և ակտիվորեն ընթանում են առևտրային բանակցություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը