Պուտինը մեկնաբանել է «Եվրատեսիլ-2017»-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի մասին հարցին, գրում է gazeta.ru-ն:
«Նրանք, ովքեր ուզում էին դիտել մրցույթը, կարող էին դա համացանցի միջոցով անել»,-մեկնաբանել է Պուտինը ռուսական հեռուստաալիքների՝ այս տարվա մրցույթի հեռարձակումից հրաժարվելու որոշումը:
Խոսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի՝ մրցույթից հրաժարվելու որոշման մասին՝ Պուտինն ասել է. «Կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Կիևի իշխանություններն ի վիճակի չեն այդօրինակ միջոցառումներ անցկացնել»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել Սամոյլովային ժամանել Կիև ու մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով, որ երգչուհին առանց համապատասխան թույլտվության Ղրիմ էր այցելել: