Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականին ծնված Ավագ Մանուկյանը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նա նոյեմբերի 1-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
՛՛Ավագ Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02՛՛,-հայտնում են Ոստիկանությունից։