Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի բռնապետը պարանոյի՞կ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին պարանոյիկ է անվանել՝ հավելելով, թե այդ երկրի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումը պատասխան էր Հարավային Կորեայի նախագահական վերջին ընտրություններին: Ավելին՝ Հեյլին նշել է, թե բալիստիկ հրթիռների փորձարկումը հաստատ ամենաուղիղ ճանապարհը չէ Վաշինգտոնի հետ հարաբերություններ պարզելու կամ՝ հանդիպում կորզելու համար (հավանաբար, ակնարկվել է Թրամփի այն հայտարարությունը, թե համապատասխան իրավիճակում, հնարավոր է, ինքն անձամբ բանակցություններ վարի Հյուսիսային Կորեայի բռնապետի հետ) և եզրափակել է, թե քանի դեռ Փհենյանը չի կատարել իրեն առաջադրված բոլոր պահանջները, որևէ բանակցության մասին խոսելն իսկ ավելորդ է:
 
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը, որ հայտնի է Փհենյանի հետ խաղաղ բանակցություններ վարելու և նախկին թշնամանքը վերացնելու դիրքորոշմամբ, հրապարակավ չի կիսել Հեյլիի տեսակետը Կիմ Չեն Ինի առնչությամբ, սակայն, Հյուսիսային Կորեայի այս քայլին «չմտածված որոշում» որակումն է տվել և հայտարարել, թե Փհենյանի հետ խաղաղ բանակցություններն իսկապես անհնարին կլինեն, եթե հյուսիսում չփոխեն իրենց դիրքորոշումը:
 
Ինչ վերաբերում է բուն փաստին, արդեն ճապոնական աղբյուրների տեղեկացմամբ, հյուսիսկորեական իշխանությունները փորձել են միջին հեռահարության հրթիռի արձակմամբ համոզվել խոշոր միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորության մեջ: Եվ չնայած այն մեծ անկյան տակ է նետվել՝ հարևան երկրների անվտանգությունը վտանգի չենթարկելու համար, ակնհայտ է, որ Փհենյանի վերջին փորձարկումը խիստ վտանգավոր է համարվել:
 
Նախ՝ արդեն իսկ պարզ է, որ, ամենայն հավանականությամբ, Փհենյանն այս անգամ բոլորովին նոր տիպի հրթիռ է արձակել, որով միջուկային մարտագլխիկների տեղափոխումը հաջողությամբ է պսակվել: Բացի այդ, ի տարբերություն նախորդ փորձերի, այս անգամ հաջողվել է հրթիռն արձակել խիստ հզոր տրաեկտորիայից և ավելի քան 2000 կիլոմետր հեռավորությամբ: CNN–ի աղբյուրի տեղեկացմամբ՝ Փհենյանի հրթիռը հասել է մինչև Ռուսաստան՝ ընկնելով Վլադիվոստոկից 100 կմ հեռավորությամբ: Եվ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե իրականում այն ռուսական սահմանից 500 կմ հեռավորությամբ է անցել՝ Ճապոնական ծովն ընկնելով, միևնույն է, փաստն ինքնին չէր կարող չանհանգստացնել Մոսկվային, և այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաև Չինաստան այցելած Վլ. Պուտինը:
 
 
Չխոսենք արդեն Վաշինգտոնի և Պենտագոնի վերաբերյալ, որտեղ չնայած առայժմ ուրախ են, որ 6000 մղոն հեռավորությամբ ԱՄՆ–ն դեռ հասանելի չէ Փհենյանին, բայց նաև տագնապած են ապասվող ձեռնարկների և հասանելիության նոր մակարդակների ապահովման առիթով: Մանավանդ որ Փհենյանը մինչ այդ կարող է իրենից 3400 մղոն հեռավորությամբ տեղակայված Գուամայի ամերիկյան ռազմաբազան խոցել, ինչը, հաշվի առնելով փորձարկումների հաճախությունն ու վերջին արդյունքները, այլևս չի կարելի երևակայական զառանցանք համարել:
 
 
Գոհար Սիմոնյան
Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում
Ամենադիտված