Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն վնասներով. հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ «նորմալացման» Հայաստանը կմոռանա իր պատմությունը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը կհաջորդի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է ukraina.ru-ն։ Նրա խոսքով, Անկարան այդ երկու պետությունների միջև խաղաղության հասնելը համարում է Անդրկովկասում կայունության ապահովման կարևոր տարր, հետևաբար կողմերին առավելագույն աջակցություն է ցուցաբերում համաձայնությունների հասնելու փորձերում։ Մինչ այդ էլ հայկական կողմն էր քայլ կատարել Թուրքիայի ուղղությամբ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ իր երկրի իշխանություններն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն համարում իրենց առաջնահերթությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Երկու պետությունների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև հարաբերությունների հիմնական խոչընդոտներն են Անկարայի աջակցությունը ադրբեջանական դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում և Թուրքիայի սուր արձագանքը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Արդյո՞ք կարելի է ասել, որ Փաշինյանի քաղաքականությունն արդյունավետ է և համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Բանն այն է, որ Փաշինյանը դեռ ներկայացնում է Հայաստանի շահերը, քանի որ հայերն ընտրել են նրան, իսկ ընդդիմությունը դեռ չի կարողացել նրան տապալել:

Ըստ հայ քաղաքագետ Արման Ղուկասյանի Հայաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքական վերնախավն ակնհայտորեն պատրաստ է նրան, ինչին պատրաստ չէ հայության ճնշող մեծամասնությունը, այն է մոռացության մատնել հայ ժողովրդի ցեղասպանությունը։ «Ուստի Միրզոյանի հայտարարությունը հայաստանյան հասարակության մեջ ընդունվեց թշնամաբար, Հայաստանի իշխանությունների  օրակարգը լիովին հակասում է այն քաղաքականությանը, որով Հայաստանը շարժվել է վերջին տարիների ընթացքում»,- նշել է Ղուկասյանը Ukraina.ru-ին տված հարցազրույցում։

Քաղաքագետի խոսքով Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայուն և կարևոր է ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար անկախ նրանից նա ապրում է բուն երկրում, թե սփյուռքում։ Ուստի, վստահաբար կարելի է ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի վարած կուրսը չի ձևավորվել բուն Հայաստանի շահերից ելնելով, հավելել է Ղուկասյանը։
Քաղաքագետը խոստովանել է, որ Հայաստանի ղեկավարության չափից ավելի համակերպվելն ազգային կարևորագույն հարցերում թելադրված է վարչապետի և նրա թիմի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական շոշափելի հաջողությունների հասնելու ցանկությամբ։ Այդպիսի հաջողություններից մեկը կարող է լինել հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը, կարծում է փորձագետը։ «Սակայն այդ ճանապարհով ձեռք բերված խաղաղությունը կլինի շատ փխրուն, պայմանական և հարաբերական: Եթե մենք անընդհատ միակողմանի զիջումներ անենք, ապա ի՞նչ խաղաղության մասին կարող ենք խոսել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Ղուկասյանը։

Նրա խոսքով, խաղաղության համաձայնագիրը չի կարող կարճվել հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հայտարարությունները, որ որոշ զգայուն հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից։ «Կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է պահանջում վերաշարադրել Հայաստանի սահմանադրությունը, զինաթափել երկիրը, բայց չի տալիս անվտանգության երաշխիքներ։ Նման պահանջները ստիպում են մտածել, թե արդյո՞ք այդ մշակվող փաստաթուղթն ըստ էության խաղաղության պայմանագիր է»,- ասել է հայ քաղաքագետը:

Ղուկասյանը կարծում է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումն իրատեսական է, սակայն դեռ վաղ է խոսել լիարժեք փաստաթղթի մասին, որը վերջ կդնի հակամարտությանը և կհաստատի խաղաղություն։ Քաղաքագետը խոստովանել է, որ անդրկովկասյան տարածաշրջանում իրենց արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար առաջին հերթին ամերիկացիներին ու եվրոպացիներին է անհրաժեշտ արագ արդյունք։ Միևնույն ժամանակ, խաղաղության այն գործընթացը, որն այժմ ընթանում է արևմտյան միջնորդությամբ և արևմտյան հարթակներում, ձեռնտու չէ հենց Հայաստանին։ «Կարծում եմ, որ կարիք չկար հեռանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից»,- նշել է Ղուկասյանը։

Նա հավելել է, որ ավելի ուշ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձեցին արհեստականորեն տիրանալ խաղաղության նախաձեռնությանը և ի վերջո Հայաստանին դրեցին մի այնպիսի իրավիճակում, որ նա լիովին զրկված է իր շահերն առաջ մղելու հնարավորությունից։

«Հենց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի արևմտյան հարթակում Ղարաբաղը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս, մենք տեսնում ենք, որ արևմտյան հարթակներում հայկական շահեր չկան և ոչ ոք չի մտածում դրա մասին»,- ընդգծել է քաղաքագետը։

Վերադառնալով հարաբերությունների կարգավորման պայմաններին, որոնք Անկարան է դնում Երևանի համար, Ղուկասյանն ասել է, որ դրա հիմնական նպատակը Հայաստանն այնպիսի երկիր դարձնելն է, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը։ «Չմոռանանք նաև «Մեծ Թուրան» նախագիծը, որի իրականացմանը խանգարում է Հայաստանը:
Հայաստանի ղեկավարությունը համաձայն է այս բոլոր պայմաններին, քանի որ որոշակի խոստումներ է ստացել Արևմուտքից։ Օրինակ, որ Արևմուտքը կլինի խաղաղության երաշխավորը։ Սակայն պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի»,- եզրափակել է Արման Ղուկասյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված