Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաքսու վարորդը մահակով հարվածել և սպանել է 68-ամյա տղամարդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։ Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից:

Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23.40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Տավուշում զոհ ունենքՀրդեհ` ԱպարանումԿորել է 22-ամյա սպորտսմենուհի Աննան․ ՌԴՈւրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերինԹուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել Սյունիքում արտակարգ է․ մանրամասներՈ՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից Վթար․ ջուր չի լինի Իսրայելը հարվածել է Բեյրութից հարավ գտնվող բնակավայրին. կա 6 զոհ Կենտրոնի թաղապետարանից ձերբակալված 4 պաշտոնյաները կալանավորվեցին Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու ՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակովԿրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար Ադրբեջանական իշխանությունները սպառնում են. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը. «Գեղարդ» հիմնադրամ Մեքենայի պայթյունի հետևանքով վարորդի ոտքերը պոկվել են․ նա տեղում մահացել էԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Պատերազմը խոչընդոտ չէ. ինչո՞ւ են թուրքերը ներդրումներ անում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ՆԳՆ-ից հայտնում են․ կինը գիտակցության չգալով մահացել է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … եզդիներ«Ցարև. Վրաստանը և Հայաստանը ռուսական հենակետերն են Կովկասում»Արտակարգ դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում․ հայտնաբերվել է աշխատակցի դին«Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունը առանց ժողովուրդների մասնակցության»Սկսվել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին․ պատմության այս օրը (13 նոյեմբեր)24 ժամ առանց ջրի կմնան հետևյալ հասցեներըՌուսական ռուբլին շարունակում է աճ գրանցելՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ցրտելու է․ մարզերում ևս ձյուն կտեղաՄեկը մյուսի հետեւից երկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները. «Ժողովուրդ» Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել. «Ժողովուրդ» Սիրունյանի հարցով ՔՊ-ն որոշում ունի․ «Հրապարակ» Ի՞նչ գործով են դատարան կանչում Նիկոլ Փաշինյանի թիկնապահին. «Ժողովուրդ» 54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Չինաստանում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Ճամբարակում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը Կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հասել է 3 տրիլիոն դոլարի 3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ) Բեյոնսեն «Գրեմմի»-ի անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըՀայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է». Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր ՌԴ-ում զինծառայողը 1 մլն ռուբլի է ստացել գերմանական Leopard տանկը խոցելու համար 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով
Ամենադիտված