Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար խորհրդակցություններ ու քննարկումներ են տեղի ունեցել, բայց այս ուղղությունն այդպես էլ, ինչպես ասում են, խելքի չի գալիս։ Չկան խոշոր հայկական ավիաընկերություններ, մեր օդանավերի պարկը հիմնականում հին է, իսկ գործող հայկական ավիափոխադրողներն էլ շատ ցածր որակի ծառայություններ են մատուցում ու միջազգային շուկայում մրցունակ չեն։ Միաժամանակ բողոքներ կան, որ Երևանի միջազգային օդանավակայանում ծառայությունների գները շատ բարձր են, և սա այն պարագայում, երբ շատ մեծ ուղևորահոսք չկա, ու հարկ է այնպիսի ճկուն գնային քաղաքականություն վարել, որ գրավի ուղևորներին։

Մյուս կողմից էլ՝ ուղևորահոսքի պակասը պայմանավորված է նրանով, որ չկան համապատասխան ենթակառուցվածքներ։ Եթե լինեին այդ ենթակառուցվածքները, ապա Հայաստանը կարող էր նաև տարանցիկ ուղի դառնալ տարբեր ավիափոխադրողների համար, քանի որ մեր երկրի դիրքը բարենպաստ է՝ հաշվի առնելով, որ գտնվում ենք արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող ճանապարհների վրա։ Հաջորդ խնդիրն այն է, որ միջազգային ավիացիոն պահանջների ստանդարտները չեն պահպանվում, դրա արդյունքում էլ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է հայտնվել մինչև հիմա, և քայլեր չեն ձեռնարկվում այս իրավիճակից դուրս գալու համար։ Համապատասխան մասնագետների պատրաստումը ևս բավարար մակարդակի չէ։

Մյուս խնդիրն ավիացիոն ուղիների դիվերսիֆիկացումն է, հատկապես երբ մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտություն կա։ Դա հնարավորություն կտա կրճատել մի շարք երկրներ ուղևորման ընթացքը, ինչը կգրավի նաև այլ երկրներից ուղևորներին։ Հայաստանի ներսում ևս ավիացիոն կոմունիկացիաների զարգացման խնդիր կա։ Միայն «Զվարթնոց» օդանավակայանի պոտենցիալը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային տարբերակներ։ Բայց Գյումրու օդանավակայանը դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց, քանի որ չկան տարբեր թռիչքային ուղիներ, հիմնականում Գյումրուց կա՛մ դեպի Երևան են թռիչքները, կա՛մ էլ դեպի Ռուսաստան։ Այս օդանավակայանում չկան անհրաժեշտ զարգացած ենթակառուցվածքներ, որոնք կհեշտացնեն թռիչքները։ Նույնը վերաբերում է նաև Կապանի օդանավակայանին։ Մտահոգիչ է, որ թռիչքների թիվը բավական քիչ է։

Օրինակ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան ընդամենը 12 չվերթ։ Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր: Այնինչ, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ ավելի ինտենսիվ թռիչքներ իրականացվեն Կապանի ու Երևանի միջև, որի արդյունքում կապն ավելի արագ ու հարմարավետ կդառնա։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ Կապանի օդանավակայանը նաև միջազգային նշանակություն ստանա։ Այն նաև ռազմավարական նշանակություն ունի։ Բայց օդանավակայանն արդիականացնելու և նշանակությունը միջազգային մակարդակի բարձրացնելու ուղղությամբ քայլեր չկան։ Անգամ Իրանի ներկայացուցիչներն են հուշում, որ Հայաստան-Իրան կապի ապահովման համար կարող են օգտվել Կապանի օդանավակայանի ընձեռած հնարավորություններից։ Ադրբեջանին ոչ միայն անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի կապերը դրա միջոցով կարող են ամրապնդվել, այլև այն, որ Կապանի օդանավակայանը կարող է նաև ռազմական նպատակների ծառայել։

Օդանավակայանները նաև անվտանգային հարցի բաղկացուցիչ մասն են՝ ոչ միայն ռազմական ավիացիայի կիրառման, այլև անօդաչուների բազայի ստեղծման ու ԱԹՍ-ների փորձարկման ուղղությամբ։ Կապանի օդանավակայանն այս տեսանկյունից կարևոր աշխարհագրական դիրքում է։ Բայց անօդաչուների բազայի ստեղծման շուրջ աշխատանքներ չեն տարվում։ Ժամանակին իշխող ուժի բարձրաստիճան պաշտոնյաներն այնպիսի ԱԹՍ-ներ էին փիառ անում, որոնց օգտակարության աստիճանը իրական պայմաններում շատ ցածր է։ Ինչպե՞ս է ստացվում, որ Իրանը, պատժամիջոցների տակ գտնվելով ու տեխնոլոգիաներին հասանելիություն չունենալով, այնպիսի ԱԹՍ-ներ է ստեղծում, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Դրանց օգտակարության գործակիցը տեսել ենք Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Իսկ իրանական անօդաչուների պատսպարման համար հատուկ ստորգետնյա բազա է ստեղծվել։ Հայաստանի դեպքում կա անհրաժեշտ չափի ինժեներական միտք, իսկ արևմտյան զարգացած տեխնոլոգիաներն էլ հասանելի են, բայց ոլորտում իրական տեղաշարժ չկա։ Երկիրը մնացել է Հնդկաստանից որոշ անօդաչուներ գնելու հույսին, այնինչ այս տարիների ընթացքում կարելի էր շատ մրցունակ արտադրանք տալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. ԶախարովաԶինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Հայտնի է, թե երբ կկայանա Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար Ալիևը անարդար է համարում Ադրբեջանին նավթային պետություն անվանելը Ով է այսօր մահացած զինծառայողըՏավուշում զոհ ունենքՀրդեհ` ԱպարանումԿորել է 22-ամյա սպորտսմենուհի Աննան․ ՌԴՈւրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերինԹուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել Սյունիքում արտակարգ է․ մանրամասներՈ՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից Վթար․ ջուր չի լինի Իսրայելը հարվածել է Բեյրութից հարավ գտնվող բնակավայրին. կա 6 զոհ Կենտրոնի թաղապետարանից ձերբակալված 4 պաշտոնյաները կալանավորվեցին Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու ՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակովԿրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար Ադրբեջանական իշխանությունները սպառնում են. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը. «Գեղարդ» հիմնադրամ Մեքենայի պայթյունի հետևանքով վարորդի ոտքերը պոկվել են․ նա տեղում մահացել էԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Պատերազմը խոչընդոտ չէ. ինչո՞ւ են թուրքերը ներդրումներ անում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ՆԳՆ-ից հայտնում են․ կինը գիտակցության չգալով մահացել է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … եզդիներ«Ցարև. Վրաստանը և Հայաստանը ռուսական հենակետերն են Կովկասում»Արտակարգ դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում․ հայտնաբերվել է աշխատակցի դին«Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունը առանց ժողովուրդների մասնակցության»Սկսվել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին․ պատմության այս օրը (13 նոյեմբեր)24 ժամ առանց ջրի կմնան հետևյալ հասցեներըՌուսական ռուբլին շարունակում է աճ գրանցելՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ցրտելու է․ մարզերում ևս ձյուն կտեղաՄեկը մյուսի հետեւից երկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները. «Ժողովուրդ» Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել. «Ժողովուրդ» Սիրունյանի հարցով ՔՊ-ն որոշում ունի․ «Հրապարակ» Ի՞նչ գործով են դատարան կանչում Նիկոլ Փաշինյանի թիկնապահին. «Ժողովուրդ» 54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ․ «Հրապարակ»
Ամենադիտված