Լեհաստանի կառավարությունը չի ընդունում փախստականների. վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի կառավարությունը չի համաձայնվել ընդունել փախստականների: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասուլիսում հայատարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն:
Լեհաստանը հրաժարվել է իր տարածք ընդունել փախստականների ԵՄ՝ նրանց վերաբնակեցնելու ծրագրի շրջանակնում: Վարչապետ Շիդլոն ավելի վաղ քննադատել էր ԵՄ միգրացիոն քաղաքականությունը:
Վերջին սոցհարցումների համաձայն, Լեհաստանի բնակիչների երեք քառորդը դեմ է փախստականների ընդունմանը:
«Հնարավորություն չկա ներկա պահին Լեհաստանում ընդունել փախստական: Նման դիրքորոշումը Լեհաստանի կառավարությանն է: Մենք ուզում ենք օգնել, հումանիտար օգնություն ցուցաբերել նրանց, որտեղ կա դրա կարիքը և մարդիկ դրան սպասում են: Մենք ավելացնում ենք հումանիտար օգնությունը, մասնակցությունը միջազգային հումանիտար ակցիաներում, համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- ասել է վարչապետը: