Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս տեղեկացրել էինք, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան Հայաստանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորաբար՝ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան դասական երաժշտության թիվ մեկ ուսումնական հաստատությունն է: 2021 թ.-ից ի վեր երիտասարդ երաժիշտները բացառիկ հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի և սեմինարների, որոնք վարում են մեր ժամանակների հեղինակավոր դասախոսները: Ակադեմիան Դուբայ է վերադառնում չորրորդ անգամ: 2025 թ.-ին նա խոստանում է ոչ միայն վարպետության դասեր երիտասարդական նվագախմբերի, այլև դասընթացներ խմբերգային անսամբլների համար, անհատական ​​վարպետության դասերի շարք տարբեր անվանակարգերում և հատուկ համերգաշար:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է բացառիկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք կվերապատրաստվեն, հնարավորություն կունենան շփվելու հեղինակավոր երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնելու դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ: Եվ ամենակարևորը՝ ստացած փորձառությունը ներդնելու մեր կրթական համակարգում:

2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հասնելու իրենց երազանքներին: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է կրթական բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է պատանի երաժիշտների համար կրթական ուղևորություններ արտասահմանյան լավագույն ակադեմիաներ և փառատոններ, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել օգտվել միջազգային մակարդակի դասավանդումից, մասնակցել ճանաչված արտիստների հետ վարպետության դասերի և հանդես եկել հեղինակավոր բեմերում: Հիմնադրամը կարևորում է մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային՝ համարելով այն հնարավորությունների հրաշալի հարթակ երաժիշտների և դասավանդողների համար: 

«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները Նոր մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Արցախցիների հարցում իշխանությունը հետքայլ չի անելու Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան Հայաստանում ոչ թե կադրային, այլ առաջնորդության ճգնաժամ է Թրամփի «օպերկոտը» հայկական տնտեսությանը Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանում` ապրիլի 4-ին
Ամենադիտված