Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանությունը վաղուց այնքան է լկտիացել իր կոռուպցիոն սխեմաներում, որ չի էլ թաքցնում ոչինչ։ Հայաստանում կոռուպցիայի և հովանավորչության ամենահայտնի դրսևորումներից մեկը պետգնումներն ու տենդերներն են։ Եթե նախկին իշխանությունների օրոք գոնե օրենքի ձևական կողմը պահպանվում էր, կամ էլ հետքերը լավ թաքցնում էին, ապա ՔՊ-ական իշխանությունը դրա կարիքն էլ չի զգում, բացահայտ զբաղված է կոռուպցիայով։
«Հետք»-ի տեղեկություններով, 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։

«Նոյավան» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է, և նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։ 2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։ Այս և նախորդ տարի Վեդու համայնքապետարանի և «Նոյավան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 389 մլն դրամ կամ մոտ 1 մլն դոլար։ Վեդու համայնքապետարանն այս ընկերությանն է հանձնարարել գազիֆիկացման աշխատանքները, և ՍՊԸ-ն որևէ փորձ չունի այդ ոլորտում։

Այս դեպքը, բնականաբար, եզակի չէ, ՔՊ-ական պաշտոնյաները վաղուց են անցել մեկ աղբյուրից գնումներին, տենդերներ ու մրցույթներ չեն հայտարարում, միանգամից պայմանագրեր են կնքում իրենց մերձավորների անունով ձևակերպված, հաճախ էլ իրականում իրենց պատկանող ընկերությունների հետ։ Դասական իմաստով, սա հենց կոռուպցիա է, ցանկացած սկսնակ իրավաբան էլ կարող է ապացուցել այդ փաստը։ Խնդիրը «Քաղպայմանագրի» շեշտակի լկտիացումն է, երբ այլևս իրենց հանցավոր արարքները թաքցնելու կարիք էլ չունեն։ 

Անուշ Խաչատրյան

Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված