Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … եզդիներ

ՖՈՏՈ

Կա ընդհանուր կարծիք, որ եզդիները հայ բնակչության մի խումբ են։ Բայց դա այդպես չէ։ Ընդհանրապես, եզդիների մասին շատ քիչ բան է հայտնի, նրանք համարվում են ամենափակ ու առեղծվածային էթնիկ համայնքներից մեկը։ Մեծ Պուշկինը հետաքրքրված է եղել եզդիներով, և եզդի շեյխի հետ շփվելուց հետո  գրել է «Ակնարկ եզդիական աղանդի մասին», որը տեղադրել է «Ճանապարհորդություն Արզրում»-ի վաղ հրատարակություններից մեկում։

Իսկ ընդհանրապես ովքե՞ր են եզդիները։ Եզդիները (ինքնանվանումը քրդերեն Êzîdî, էզիդի), Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ են, լեզուն էզդիկին է (քրդերենի քուրմանջի բարբառ)։ Նրանք որպես անկախ էթնո-դավանական համայնք ձևավորվել են Հյուսիսային Իրաքում մոտավորապես 8-9-րդ դարերում։ Եզդիների գլխավոր սրբավայրը Մոսուլից 40 կմ հյուսիս Լալեշում գտնվող Շեյխ Ադիի դամբարան տաճարն է։ Եզդիները արևապաշտներ են, ամեն առավոտ նրանք օգնություն են խնդրում արևից: Ինչ վերաբերում է ավանդական մշակույթին, ապա եզդիները ձուկ, կաղամբ և դդում չեն ուտում, իսկ միս շատ են սիրում, թեև խոզի միս էլ չեն ուտում։ Բաղնիք այցելելիս օճառ չեն օգտագործում, որպեսզի չաղտոտեն ջուրը։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։

Եվ ընդհանրապես, եզդիները հայեր չեն, ինչպես կարծում են ոմանք, նրանք իրականում քրդերի այն խումբն են, ովքեր դավանում են եզդիականություն։ Եզիդիզմը բարդ կերպով համատեղում է քրիստոնեությունը, զրադաշտականությունը, հուդայականությունը և նույնիսկ իսլամի տարրերը: Եզդիների կրոնը հիմնված է բանավոր ավանդույթի վրա, չնայած նրանք ունեն երկու սուրբ գիրք՝ Քեթեբե Ջիլվեն (Գիրք Հայտնություն) և Մասխաֆե Ռաշը (Սև գիրք): Եզդիներն ասում են, որ վերջին հազարամյակում զենքը ձեռքներին են կռվել իրենց կրոնը պահպանելու համար: Նշենք նաև, որ եզդիները ամենափակ խմբերից են. ոչ եզդիների հետ ամուսնություններն արգելված են, եզդի չի կարելի դառնալ, պետք է ծնվել։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եզդիները կռվել են Օսմանյան կայսրության դեմ Ռուսական կայսրության կողմից, ուստի գաղթել են նաև Ռուսաստան։ Նրանք ամենուր զբաղվում են նրանով ինչին սովոր են՝ անասնապահություն, հողագործություն ու առևտուր: Հետխորհրդային տարածքում եզդիները սովորաբար ներկայանում են որպես հայ, քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը գաղափար չունի եզդիների մասին։ Ռուսաստանում եզդիները համարվում էին քրդերի հատուկ էթնո-դավանական խումբ, սակայն արդեն 2002 թվականի մարդահամարի ժամանակ նրանց առաջին անգամ սկսել են առանձին հաշվել։ Բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ որոշ ժամանակակից եզդիներ իրենց քուրդ են համարում։ Այդ երևույթի պատճառները բավականին կոնկրետ են, բայց ընդհանուր առմամբ հասկանալի, դա փակ համայնքը լքելու և այն համայնքներին միանալու ցանկությունն է, որոնք բաց են ազգամիջյան ամուսնությունների համար, ինչպես նաև այն պատճառով, որ ժամանակակից եզդիները ավելի քիչ են  հավատարիմ խիստ կրոնական արգելքներին: Եզդիների ավանդույթները մեզ համար անսովոր հավատալիքների, ծեսերի և սկզբունքների աշխարհ են: Նրանք կարող են կոպիտ թվալ, բայց այդ մարդկանց բնորոշ է լավ բնավորությունը և հարգանքը այլ մարդկանց նկատմամբ: Սակայն ժամանակն իրենն է անում՝ ավանդույթների հետ մեկտեղ հայտնվում են նորարարություններ։ Այսպիսով, եզդու տանը միշտ պատկերված է սիրամարգ. եզդիները այն համարում են հրեշտակի նման մի բան։ Բայց միևնույն ժամանակ հաճախ կարելի է սիրամարգի պատկերի կողքին տեսնել այլ սրբերի նկարներ, ոմանք անգամ եկեղեցի են գնում: Սննդի արգելքները նույնպես աստիճանաբար անցյալ են դառնում։ Այսօր կարելի է հանդիպել եզդիների, ովքեր ուտում են ձկան ուտեստներ և սալաթ, որը նախկինում նույնացվում էր կաղամբի հետ և, բնականաբար, չէր ուտվում։

Կ. Խաչիկյան

Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը Դուբայում
Ամենադիտված