Թրամփը Լավրովին պատմել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ-ի պլանների մասին. ABC
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել Է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին: Այս մասին հայտնել Է ամերիկյան ABC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ այդ տեղեկություններն սկզբնապես ստացվել են ԻՊ-ի շարքերում գործող իսրայելացի լրտեսի կողմից: Խոսքը վերաբերել Է ԱՄՆ մեկնող ինքնաթիռում ահաբեկչական գործողություն կազմակերպելու զինյալների մտադրություններին: Այդ նպատակով ծայրահեղականները որոշել են օգտագործել նոութբուքի կոպուսում թաքցված ռումբ:
Վաշինգտոնն այս հետախուզական տվյալները համարել Է վստահության արժանի եւ հենց այդ պատճառով Է քննարկել Եվրոպայի երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռների սալոն նոութբուքեր տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: ABC-ի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Լավրովին հայտնել Է հիշյալ տեղեկությունները, լրտեսի կյանքին վտանգ Է սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: