Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան շարժմանը»՝ ասելով. «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է», «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել:

Համաձայն 2023 թվականի նրա հայտարարագրի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվում են 2 անձինք, որոնք աշխատում են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս եւ լաբորատորիայի վարիչ. վերջիններս ՔՊ-ական պատգամավորի ծնողներն են։ Պատգամավորը անշարժ գույք եւ տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Սակայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ջուլհակյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն 933 հազար դրամ: Բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, որի մայր գումարը մարելու համար ՔՊ-ական պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ։

Ջուլհակյանի պարտքային եւ այլ արժեթղթերը կազմել են 20 մլն 10 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 9 հազար ԱՄՆ դոլարից դարձել են 7 հազար դրամ, այն դեպքում, երբ պատգամավորը որեւէ ծախս սեփական հայտարարագրում չի ներկայացրել։

Նշենք, որ տարվա ընթացքում պետական կամ այլ միջոցներով ամենաշատը ճամփորդած Ջուլհակյանը թեեւ ծախս չի արել 1 տարվա ընթացքում, բայց տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, որից միայն 10 մլն 480 հազարը ԱԺ աշխատակազմի կողմից տրված աշխատանքի վարձատրություն է։

Եկամտի գրեթե 9 մլն դրամը պարզապես վարկեր են «Արմսվիսբանկ»-ից, «Հայէկոնոմբանկ»-ից եւ «Ինեկոբանկ»-ից։

Անհասկանալի է, թե Արուսյակ Ջուլհակյանը, ով գրեթե իրեն պատկանող ոչ մի գույք չունի, ինչի՞ համար է այսքան վարկեր վերցրել։

Հավելենք նաեւ, որ թեեւ Արուսյակ Ջուլհակյանի հայտարարագրում փաստ չկա, սակայն նա ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի քաղաքացիական կինն է:

Իսկ Ավետ Պողոսյանը, ով ազատվեց նախարարի տեղակալի պաշտոնից եւ, լրագրության ոլորտում հեղինակություն չունենալով, ՔՊ պատգամավորների ընտրությամբ դարձավ ՀՌՀ անդամ, տապալել էր մի ողջ տիեզերական զարգացման ռազմավարություն։ Մասնավորապես, Պողոսյանը ձախողել էր հայկական արբանյակի թռիչքի եւ արդյունքների ապահովման գործընթացը, թեեւ հրապարակավ հերքում է դա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համար
Ամենադիտված