Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1256- Հայոց Արքա Հեթումն ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին և այդ օրը դարձրել  Հայ Ասպետության տոն օր:

1910-ծնվել է խորհրդային թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:

1917- Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները, հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է  Անդրկովկասյան կառավարումը։

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերն առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր:

-վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։

1931-ծնվել է  վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:

1934-ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:

1939-ծնվել է խորհրդային հայ թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

1955-վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):

1986-ծնվել է բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը:

1997-վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:

2005-վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ, ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը հանդիսացող Գուրգեն  Գաբրիելյանը:

2006- Բեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը:

2008- վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, նա իր կողմնակիցների հետ կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող Միքայել եւ Lիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011-Տարոն Մարգարյանն ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ։

2012- տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը հանգանակել է 1 միլիոն 400 հազար եվրո։

2013- «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցներն առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

2021-Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

63 մ.թ.ա.- Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:

1315 –տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Հաբսբուրգների ավստրիական զորքի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել ասպետական հեծելազորի ոչ էֆեկտիվությունը հետևակի նկատմամբ լեռնային պայմաններում:

1492 – Կոլոմբոսն իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:

1630– վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր և որը հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:

1741– Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864– ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենն իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:

1887– ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը:

1887 —Կարլ Հասսերն արտոնագրել է իր ստեղծած ցինկե հոսանքի կուտակիչը:

1904 —ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետն արտոնագրել է իր ստեղծած փոխվող լեզվակով ածելին:

1905 —Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:

 1916– վախճանվել է լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:

1933 –Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:

1955– բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:

1960 —ջուր է իջեցվել  «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:

1971– Ինտել ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:

1976– վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:

1982 –Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:

1984- իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:

2003– Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողության՝ ռումբի պայթյուն, որի  հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել են ևս 300-ը:

2019-Ջրահարսերի քաղաք Վենետիքը հայտնվել է ջրի մեջ։ Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում բարձրացել է նորմից 187 սանտիմետրով։

2022 —Համաձայն ՄԱԿ–ի տվյալների Երկրի բնակչությունը հասել է 8 միլիարդի:

Կ. Խաչիկյան

Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ»
Ամենադիտված