Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղական վայրերի զարգացմանը հիմնականում խոչընդոտում են հողերի մասնատվածությունը, գյուղացիների աղքատ վիճակը և երկրում իշխանությունների կողմից իրականացվող ոչ արդյունավետ ագրարային քաղաքականությունը: 2010 թվականի նոյեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1476-Ն որոշումով հաստատվել է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», որով մասնավորապես նախատեսվում էր գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցություն: Իսկ 2018 թ. ապրիլի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի N92- Ա հրամանով հաստատվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը», որով, մասնավորապես, նախատեսված է իրականացնել ուսուցման, խորհրդատվության, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտի վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, բնագավառում միջոցառումների ֆինանսավորում:
 
Հայաստանում գյուղական աղքատությունը առավել տարածված է հեռավոր լեռնային և նախալեռնային գյուղական համայնքներում, որոնցում ապրող աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիները հայտնվել են անօգնական, միայնակ վիճակում, իշխանությունների կողմից հիմնականում մոռացության են մատնված, չեն օգտվել և անգամ տեղյակ էլ չեն մեր երկրում իրականացված և իրականացվող պետական տարբեր գյուղատնտեսական ծրագրերից: Այնինչ, գյուղական կոոպերացիան առաջին հերթին պետք է իրականացվեր այդ գյուղերում: Սակայն նրանցից շատերը տեղյակ չեն ո՛չ կառավարության վերոնշյալ որոշումից, ո՛չ էլ նախարարի վերոնշյալ հրամանից: Նրանց համար չի իրականացվել անհրաժեշտ խորհրդատվության, ուսուցման, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորում, կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացում:
 
Այդ աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց ծախսերը և հոգսը կրճատելու համար անհրաժեշտ և նպատակահարմար է գյուղատնտեսական արտադրության մեջ ներդնել գյուղատնտեսական արտադրական կոոպերացիայի այնպիսի մոդել, որի դեպքում գյուղացիները կամավորության հիմունքներով կմիավորվեն, կմիավորեն նաև իրենց մշակելի հողակտորները՝ դրանք դարձնելով մեծ հողակտոր, միասին կկազմակերպեն այդ հողակտորի համատեղ մշակությունը, բերքի իրացումը և ստացված եկամուտի բաժանումը։
 
Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների ներդրումով կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ, կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսա– տնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքները ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, գյուղական բնակավայրերում կավելանա զբաղածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
 
Հարց է առաջանում՝ ինչու՞ իշխանությունները չեն ցանկացել և չեն ցանկանում օգնել աղքատ գյուղացուն, որպեսզի գյուղական աղքատությունը նվազի, վերանա: Նշեմ, որ գյուղական կոոպերացիայի անհրաժեշտության և հրատապության հարցը բազմիցս բարձրացրել եմ իշխանությունների առաջ՝ տարբեր միջոցառումների, քննարկումների ժամանակ, գյուղնախարարության կոլեգիայի նիստերում, ԶԼՄ – ներով առաջարկել եմ լուծումներ, բայց «սայլը տեղից չի շարժվել», այսինքն՝ չեն ցանկացել օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն: Աղքատ գյուղացու համար ոչինչ չասող բառեր են գրված նաև էկոնոմիկայի նախարարության ներկայիս «ՀՀ -ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում, սակայն ոչ մի կոնկրետ արդյունք: Իսկ ամենավատը այն է, որ իշխանությունները որոշ գյուղացիների ուղեղների մեջ մտցրել են «ապագա կա» դատարկ, պոպուլիստական լոզունգը:
 
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»
Ամենադիտված