Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե գաք Իջևան ու ասեք՝ Օհանյան Արմեն, իրեն բոլորը՝ մեծից փոքր, ճանաչում են: Բացի նրանից, որ նա զինվորական է, այլ նաև շատ շփվող էր, մեծ շրջապատ ուներ: Երբ մեկն իրեն զանգում էր ու մի բան խնդրում, պետք է ամեն ինչ աներ, միայն թե կարողանար այդ մարդուն օգտակար լիներ, եթե պետք լիներ, անգամ տասը հոգու կզանգեր, բայց այդ մարդու խնդրանքը կկատարեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արմենի կինը:
 
Արմեն Օհանյանը ծնունդով Իջևանից է: 1997-1999 թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2002 թ.-ին անցել է պայմանագրային զինվորական ծառայության նույն զորամասում, սկզբում՝ որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ 2004 թ.-ին առաջխաղացման կարգով նշանակվել է 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2010 թ.-ին 4-րդ հրաձգային գումարտակում՝ նույն պաշտոնին։ 2012 թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է նույն զորամասում՝ որպես 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար: 2016թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: Սա փոխգնդապետ Արմեն Օհանյանի զինվորական կենսագրության թվերի ու իրադարձությունների չոր փաստագրումն է:
 
Հրապարակումներ, զրույցներ, տեսանյութեր աչքի անցկացնելիս նկատում էի՝ բոլորի շուրթերին նույն ձևակերպումն էր, թե ինչպիսի մարդ է եղել Արմենը և ինչ ներդրում ունի Իջևանի զորամասի մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Տիկին Անժելան ևս նույնն է փաստում: «Այնքան մեծ է նրա ներդրումը Տավուշում դիրքերի կահավորման հարցում, մշտապես հովանավորներ է գտել, որ կատարի այդ կարևոր գործը: Իր ընկերներն օգնել են շինանյութով, անհրաժեշտ ամեն ինչով՝ նրա համար, որ դրա նախաձեռնողն Արմենն էր: Այս պահին իր սարքածպահած 14 հենակետ անցել է Ադրբեջանին: Հիմա շատերն են ասում՝ Արմենը լիներ, թույլ չէր տա, որ նման բան տեղի ունենա: Իր աշխատանքը միշտ եղել է դիրքերում, երբ իրեն ասում էի՝ հիմա կարող ես արդեն միայն գնդում աշխատել, արձագանքում էր՝ ես առանց դիրքերի չեմ կարող, իմ կյանքն այնտեղ է»: Արտաքինից խիստ երևացող փոխգնդապետը շփման մեջ բարի էր, բոլորին հասնող:
 
«Շատ խիստ էր երևում, բայց իրականում այնքան բարի էր: Զորամասում էլ էր այդպիսին, բոլորն իրեն տեսնելիս զգաստանում էին, բայց յուրաքանչյուր զինվորի կողքին էր: Սոցիալապես վատ պայմաններում ապրող զինվորի մասին հոգ էր տանում, ամեն ինչով աջակցում: Հետո, երբ զորացրվում էին, օգնում էր անգամ, որ աշխատանք գտնեն: Յուրաքանչյուրն է ասում՝ գիտեինք, որ Արմենը խիստ է, բայց եթե ինչ-որ հարցով իրեն դիմում էինք, նա երբեք չէր մերժում մեզ»: Փոխգնդապետ Օհանյանը մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների հետ մղմանը և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները:
 
Ծառայության ընթացքում իր ֆունկցիոնալ պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարտական հերթապահության համար 1-ին աստիճան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական, «Բանակի 20 տարի» մեդալներով և Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով: Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից անմասն չմնաց նաև փոխգնդապետը: «Այդ ժամանակ Արմենն արձակուրդում էր, զանգեցին, նա անմիջապես գնաց զորամաս և օրեր շարունակ այնտեղ էր»: Հոկտեմբերի 16ին վերադաս հրամանատարության կողմից ստացված կարգադրությունից անմիջապես հետո գնդի անձնակազմի հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն: «Եկավ տուն ու ասաց՝ հրաման կա, մեզ տանում են: Իրենց հրետանին Մարտակերտում էր, արդեն չկար: Հասնում են Քաշաթաղի շրջան: Իրենց տանում են Այգեհովիտ գյուղ, ասում՝ պետք է հետ վերցնենք այն:
 
Հոկտեմբերի 17-ին մտնում են այդ հատված, 18-ին արդեն 40 կմ առաջ գնացած են լինում այն դեպքում, երբ իրենց հրետանին չկար: Զինվորների հետ 7-8 սպա կանգնում են առաջին գծում, երկրորդ գծում լինում են պայմանագրային ծառայողները: Հարձակումը սկսվում է, իր հրամանատար Թաթուլ Ղազարյանը որոշում է կայացնում անձնակազմին տեղափոխել առավել նպաստավոր բնագիծ՝ հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Արմենը վերցնում է գնդացիրը, շեղում թշնամուն, գնում այլ ուղղությամբ, սկսում այդտեղից կրակել և ուշադրությունն իր վրա վերցնել, որպեսզի հրամանատարը կարողանա զինվորների հետ նահանջել: Նրանց, ցավոք, թիրախավորում է անօդաչուն: Արմենը, հասկանալով, որ թշնամին իրեն է հասնում, բնականաբար, նա գերի չէր ընկնելու, նռնակով ինքն իրեն պայթեցնում է: Միայն վերջերս իմացանք, որ երկու նռնակ է գործի դրել: Թշնամին գտել էր մյուս տղաների մարմինները, իսկ Արմենինը՝ ոչ: Այդ օրը նաև ոմանք փրկվել են, հաճախ գալիս են ինձ մոտ պոլիկլինիկա, որտեղ բուժքույր եմ աշխատում, ասում՝ եթե Օհանյանը չլիներ, մենք չէինք լինի: Շատերը հասցրել են նահանջել, շատերին էլ չի թողել մտնեն մարտի դաշտ»:
 
Փոխգնդապետն անմահանում է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Մեր տղան պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում: Արմենը միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի ծառայի: Երբ Արմենի զոհվելու լուրը տարածվեց, տղայիս պատերազմի դաշտից տուն ուղարկեցին: Իր վաշտում 36 հոգուց 4-ն են ողջ մնացել: Եթե տղաս մնար, մեծ հավանականությամբ, նա էլ կզոհվեր: Կարծես Արմենը գնար ու մեր տղային փրկեր: Երկու ամիս սպասում էինք հրաշքի, որ Արմենը վերադառնալու է, բայց տղաս տեսել էր պատերազմը և զգում էր, որ հայրիկն էլ չկա»: Տիկին Անժելան ասում է՝ հիմա յուրաքանչյուրը փորձում է մի բան անել Արմենի անունը հավերժացնելու համար: «Ամուսնուս ընկերը, որը մշտապես նրա կողքին է եղել, հովանավորել դիրքերի կահավորման հարցում, ստորագրահավաք էր կազմակերպել, որ Արմենին ազգային հերոսի կոչում տան, այդ առումով արդյունք չեղավ: Իսկ հիմա նա Տավուշի հատվածում դիրք է կահավորել, մեծ ծախս կատարել, ասել՝ Հայաստանի ամենալավ դիրքը պետք է լինի ու Արմենի անունը կրի:
 
Իջևանի թիվ N զորամասի տարածքում հուշաքար տեղադրվեց, դա նախաձեռնել էին գնդի պայմանագրային զինծառայողներն իրենց սեփական ֆինանսական միջոցներով: Կենցաղային հարցերով, երբ, օրինակ՝ տանը շինարարական կամ այլ աշխատանք ենք կատարում, աշխատողները չեն ուզում գումար վերցնել: Հարգում են Արմենին, շատ գնահատելի է, որ չեն մոռանում նրան»: Ապրելու ուժի մասին: «Երեխաներս են ուժ տալիս: Նրանք ինձ փոխեցին: Ուզում են, որ ամեն տեղ գնամ: Կոլեկտիվս մի տեղ է գնում, երեխաներս ասում են՝ դու էլ գնա: Կոլեկտիվս էլ է ինձ շատ օգնել, ամեն րոպե ուշադիր եղել իմ նկատմամբ: Արմենն ասում էր՝ հարսանիք չենք ունեցել, բայց իմ երեխաներին անպայման հարսանիքով եմ ամուսնացնելու: Երբ աղջիկս նշանված էր, ասացի՝ Արմենն ինչպես ցանկացել է, այդպես էլ անելու եմ: Հարսանիքով ամուսնացրեցի աղջկաս, ինձ համար դժվար էր, որ այդ օրը մենակ էի, բայց կյանքի կոչեցի Արմենի ցանկությունը: Կարծես անընդհատ իմ կողքին կլինի: Երբ ինչ-որ պահի ընկճվում եմ, հիշում եմ՝ դեռ տղայիս էլ պիտի ամուսնացնեմ, այդ օրն իր կողքին պիտի լինեմ: Հետո մտածում եմ՝ պիտի դեռ թոռներս ծնվեն, շատ եմ սպասում այդ օրվան, թե երբ եմ թոռնիկներ ունենալու: Սա է իմ ուժի աղբյուրը»:
 
Հ. Գ. - Փոխգնդապետ Արմեն Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արել
Ամենադիտված