Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հանդուրժողականության միջազգային օր, Անոռեքսիայի (նիհարություն, սով) դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր, Իսլանդիա՝ Իսլանդերենի օր,  Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։

1912 –ծնվել է ճարտարապետ Լևոն Բաբայանը:

1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:

1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։

1939– ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

1951– ծնվել է Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը։

1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:

1966- վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:

1967– ծնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:

1988- Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՀՄ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միարժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ:

1996 – ծնվել է հետմահու Արցախի հերոս դարձած Ռոբերտ Աբաջյանը։

2006-Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով:

 - սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից և այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:

2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան-Աբովյան հատվածը:

2013-վախճանվել է  արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:

2017-Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, ըստ որի բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

2020- Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել:

-Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

2021-ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

42 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի երկրորդ  կայսր Տիբերիոսը:

1272 –վախճանվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 3-րդը:

1532– տեղի է  ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։

1717 –ծնվել է ֆրանսիացի գիտնական ժան Լերոն դը Ալամբերը, որը հանդիսանում է  «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարան» գրքի համահեղինակ:

1776 –ամերիկացիների անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ուիլյամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:

1824 —ավստրալիացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը՝ Մուրրեյը:

1841 —Նյու-Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:

1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։

1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։

1918 - Հունգարիան դուրս է եկել  Ավստրահունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն:

1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։

1938 —ստեղծվել է Սամբո մրցաձևը:

1945– հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։

1945-հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:

1961 —ծնվել է ռուսական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և երգիչ Սերգեյ Գալինինը:

1965– ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։

1966 —նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:

1979- բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:

1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:

1996 —Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել են 67 մարդ:

Կ. Խաչիկյան

Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Ռուբիկի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները Նոր մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Արցախցիների հարցում իշխանությունը հետքայլ չի անելու Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան Հայաստանում ոչ թե կադրային, այլ առաջնորդության ճգնաժամ է Թրամփի «օպերկոտը» հայկական տնտեսությանը Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանում` ապրիլի 4-ին Bank of America-ն հավանություն է տվել Ադրբեջան զենք տեղափոխող հայտնի ավիաընկերության համար խոշոր վարկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրումԻսրայելը նոր ցամաքային գործողություն է սկսել «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բերնարդու Սիլվային Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Դրամբուլե լիկյոր
Ամենադիտված