Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ բեմերը, վարպետության դասերը, հանդիպումները հանրահռչակ երաժիշտների հետ յուրաքանչյուր պատանու երազանքն է, ով զբաղվում է երաժշտությամբ: Հասկանալի է՝ սա փոխկապակցված է միջազգային ասպարեզում կապեր ունենալու, նաև ֆինանսական հնարավորությունների հետ: Երբեմն սա անհասանելի երազանք է թվում, բայց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կարող է ձեր ամենահամարձակ երազանքի իրականացման համար հիմքեր ստեղծել:

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան Հայաստանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն դեպի Դուբայ՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, որոնք դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր: Ծրագրին կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա վկայում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի հետ կայացած փոխգործակցության մասին: Բոլորովին զարմանալի չէ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամն է աջակցում պատանի երաժիշտներին իրենց ուղին հարթելու ոչ այնքան հեշտ գործում: Հիմնադրամի գլխավոր նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հասնելու իրենց երազանքներին: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է կրթական բազմաթիվ ծրագրեր վեց ուղղություններով ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, համերգների այցելություն, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ:

Դեպի արտերկիր կրթական ուղևորություններից առանձնացնենք մի քանիսը. 2021, 2024 թթ.-ին Դուբայ՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիա (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոն, 2022, 2024 թթ.-ին Մոսկվա՝ Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոն, 2022 թ.-ին Շվեյցարիա՝ Ինտերլակեն միջազգային փառատոնին մասնակցություն, 2024 թ.-ին Տալլին և Պյարնու՝ Յարվի Ակադեմիա (Järvi Academy) և Պյարնուի երաժշտական փառատոն (Pärnu Music Festival), 2024 թ.-ին Շվեյցարիա՝ վարպետության դասեր ջութակահար Զախար Բրոնի հետ, 2024 թ.-ին Բեռլին՝ վարպետության դասեր հոբոյահար Ալբրեխտ Մայերի հետ:

Երաժիշտները և դասավանդողները պետք է, վստահաբար, օգտագործեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ընձեռած դեպի Դուբայ կրթական ուղևորության մեկնելու  հնարավորությունը  ոչ միայն սեփական գիտելիքների ու փորձառության պաշարն ավելացնելու, այլ նաև դրանք հետագայում մեր կրթական համակարգում ներդնելու համար:

Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»
Ամենադիտված