Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Սպահան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը եղել է Արդեստանի և Նաթանզի միջև ընկած շրջանում տեղական ժամանակով ժամը 02:27-ին՝ 8 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։