Մալևիչի գործերից մեկն աճուրդում վաճառվել է 21.2 մլն դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹԿազիմիր Մալևիչի գործերից մեկը՝ «Սուպրեմատիստական կոմպոզիցիա»-ն, որը ստեղծվել է 1915 թվականին, Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 21,2 մլն դոլարով:
Նկարը գնելու համար պայքարել է չորս հավանական գնորդ: Այս մասին տեղեկանում ենք Sotheby's-ի թվիթերյան էջից:
Նկարի արժեքը գնահատվում էր 12-18 մլն դոլար: