ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆերքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։ Երեկվա շրջանառվող տեղեկությունը քիչ առաջ MediaHub-ին պաշտոնապես հաստատեցին ՆԳՆ լրատվականից։
Նշենք, որ երեկվանից պաշտոնանկությունների շքերթ է սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով տարբեր նախարարներ և ուժային կառույցների ղեկավարներ են ազատման դիմումներ գրել, քանի որ Փաշինյանը դժգոհ էր նրանց աշխատանքից։ Այդ պաշտոնյաներից մեկն էլ Վահե Ղազարյանն էր։