Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չեն մասնակցի Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։
Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի խոսքով՝ որոշումը կայացվել է բժշկական նկատառումներով։
«Ֆրենկիի և Վիրջիլի համար ամենալավն այն է, որ հիմա լքեն ուսումնամարզական հավաքը: Այս որոշումը կայացվել է բժշկական նկատառումներից ելնելով, և, իհարկե, առաջին տեղում խաղացողների շահերն էին»,- ասել է Կումանը:
Նիդեռլանդների հավաքականը ժամանակից շուտ երաշխավորել է իր տեղը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում:
Բոսնիա և Հերցեգովինա - Նիդեռլանդներ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Զենիցայի մարզադաշտում։
Աղբյուր ArmSport.am