Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն, օգտագործելով COP29-ի հարթակը, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանի հասցեին այն համատեքստում, թե Հայաստանն իբր աղտոտում է Արաքս գետն ու Կասպից ծովը։ Ու բողոքը հիմնականում մեր երկրի հանքարդյունաբերության հետ է կապված։ Սա, իհարկե, նորություն չէ, պարզապես այդ պարագայում ադրբեջանցիներն իրենց հանցագործ նպատակների համար բավական «հարմար» առիթ ու հարթակ են ունեցել։ Հասկանալի է՝ թշնամական երկիրը խնդիր ունի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը չզարգանա, ինչով լուրջ հարված կհասցնեն Հայաստանի տնտեսության ողնաշարին։
 
Դրա համար էլ Բաքվից հատուկ պայքար են տանում հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեմ։ Չէ՞ որ ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության, այլև ամբողջ տնտեսության լոկոմոտիվն է և տարիներ շարունակ եղել է ու կա երկրի թիվ մեկ հարկատուն՝ ապահովելով ահռելի միջոցների հոսք դեպի պետբյուջե։ Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է, որ Հայաստանը տնտեսապես չզարգանա։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից բնապահպանական քողի ներքո տարբեև խողովակներով պահանջներ են հնչում նաև, թե իրենք պետք է իրավունք ունենան մշտադիտարկում իրականացնել Հայաստանի հանքերում ու գործարաններում։ Դե, կողքից էլ Մեծամորի ատոմակայանի վտանգավորության հարցն են առաջ մղում՝ այն փակելու պահանջով։ Դեռ մի կողմ թողնենք, որ, ցավոք, ադրբեջանցիների հետ երբեմն «ձեն-ձենի» են տալիս նաև հայաստանյան որոշ «բնապահպաններ». դա արդեն այլ թեմա է:
 
Մի կողմ թողնենք նաև այն, որ ադրբեջանցիները բացահայտ կեղծիք են տարածում. դա էլ նորություն չէ, այդ երկիրն ունակ է միայն կեղծիքի ու հանցագործության: Խնդիրն այս պարագայում ոչ պակաս կարևոր այլ շերտեր ունի: Նախ՝ Ադրբեջանն այն երկիրն է, որն ընդհանրապես իրավունք չունի բնապահպանության մասին խոսել, քանի որ ամենից շատ ինքն է Կասպից ծովն աղտոտում, այն էլ՝ ածխաջրածիններով։ Ընդ որում, Կասպից ծովի ավազանը և հարակից տարածքները երկու ուղղությամբ են աղտոտվում։ Առաջին ուղղությունը կապված է նավթի ու գազի արդյունահանման հետ, իսկ բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ, ինչի հետևանքով էլ աղտոտվում են ջրային ռեսուրսներն ու մթնոլորտը։ Իրավիճակն ավելի խորքային դիտարկելու դեպքում կտեսնենք, որ իրականում Ադրբեջանը բնապահպանական խնդիրներով ընդհանրապես հետաքրքրված չէ, այլ կլիմայական համաժողովի միջոցով ուղղակի փորձում է իր քաղաքական շահերն առաջ տանել։ Ավելին, բազմաթիվ մասնագետներ Ադրբեջանը բնորոշում են որպես նավթային պետություն կամ «Petrostate», որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների վաճառքի ու մթնոլորտի աղտոտմանը նպաստելու վրա։
 
Ու այդ երկիրը մի կողմից՝ փորձում է իրեն դիրքավորել որպես մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ մյուս կողմից՝ Ալիևն իրենց ածխաջրածնային պաշարներն անվանում է որպես Աստծո պարգև ու մեղադրում Արևմուտքի որոշ երկրների, որոնք ընդգծում են Ադրբեջանի նավթային պետություն լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է COP 29 համաժողովին, ապա, փաստացի, Ադրբեջանում անցկացված այդ միջոցառումն այնքան անլուրջ էր, որ բազմաթիվ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ նույնիսկ ժամանակի կորուստ համարեցին Բաքու մեկնելը, իսկ Արգենտինան ընդհանրապես ուղղակի հանձնարարեց իր պատվիրակությանը լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը։ Բացակա էին նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք իրապես բախվում են գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխության վտանգին։
 
Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեան, հաշվի առնելով COP 29-ի ձևական նշանակությունը, նույնիսկ հարկ չէր համարել պատվիրակություն ուղարկել։ Արդյունքում այդ պետության որոշումը ճիշտ դուրս եկավ, քանի որ Բաքվում անցկացված համաժողովը եղած-չեղածի հաշիվ էր, հավաքվեցին, քննարկեցին, բայց գործնական քայլերի մասին այդպես էլ որոշում չընդունվեց։ Մյուս կողմից՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ադրբեջան էր ժամանել Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչը։ Ինչ խոսք, թալիբները շատ մտահոգված են շրջակա միջավայրի պաշտպանությամբ և կլիմայական փոփոխություններով։ Թերևս թալիբների ռեժիմը շատ ընդհանրություններ ունի Ալիևի ռեժիմի հետ, ու եկել էին աջակցելու նրան։ Բայց ամենազարմանալին այն է, որ համաժողովի ժամանակ Ալիևն անդրադարձավ Ֆրանսիային, որն ուղղակի բոյկոտել էր միջոցառումը։ Նա, իհարկե, Ֆրանսիային չէր կարող մեղադրել նավթի ու գազի արդյունահանման հարցում, ինչպես որ կատարում էր ԱՄՆ-ի դեպքում։
 
Ուստի, Ադրբեջանի նախագահն անդրադարձավ իր նախընտրած թեմային, այն է՝ ապագաղութացմանը, և ընդգծեց, որ մի շարք անդրծովյան տարածքներ իբր նեոգաղութային ճնշումների են ենթարկվում ֆրանսիական կառավարության կողմից։ Հասկանում ենք՝ հիմարություն է, բայց փաստ. ապագաղութացումից խոսում է մի երկրի ղեկավար, որն ուղղակի մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ՝ խտրություն չդնելով միջոցների առաջ։ Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Ադրբեջանը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ժամանակ առ ժամանակ այդ սխեմաների կծիկների մասերը քանդվում են, ու լվացքատան մասին հրապարակումները հայտնվում են առաջատար լրատվամիջոցների գլխագրերում։ Թերևս պարզ էր, որ կլիմայական համաժողովը բնապահպանության հետ կապ չունի, ուղղակի Ադրբեջանին հանդիսատես էր պետք, որ իր մենախոսությունը ներկայացնի։ Միայն թե «պարտերը» գրեթե կիսադատարկ էր:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ
Ամենադիտված