Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։ Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։ Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։ Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։
 
Ճիշտ է՝ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, բայց այդ երկիրը կարողացավ շատ արագ այնպիսի տնտեսական վերափոխումներ իրականացնել ու իր արտահանումը վերաուղղել դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան, որ ռուսական տնտեսության մեջ իրավիճակն ավելի բարվոք է, քան շատ եվրոպական երկրներում։ Ռուսական տնտեսությանը խթան է հաղորդում նաև այն հանգամանքը, որ պատերազմի պայմաններում զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը, իսկ այդ հզորությունը պատերազմի ավարտից հետո կարող է օգտագործվել սպառազինությունների արտահանման նպատակով։ Բայց այս պատերազմում կան կողմերի մոտիվացիոն տարաբևեռ ասպեկտներ:
 
Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի և ինչ-որ տեսանկյունից գոյատևման համար է, քանի որ եթե Ուկրաինան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և ռուսական պետությունն էլ թուլացավ, ապա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի էական թուլացման։ Իսկ Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։
 
Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։ Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։ Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին:
 
Բայդենի վարչակազմը հիմա փորձում է հեռանալուց առաջ շարունակել Ուկրաինային լուրջ օգնություն ցուցաբերել, հնարավոր է՝ վերջին երկու ամիսն օգտագործելու, հնարավոր է՝ Թրամփի բանակցային գործընթացի համար առավել շահավետ հիմքեր ստեղծելու համար, բայց հունվարից լիովին այլ իրավիճակ կարող է լինել։ Ու եթե ԱՄՆ նոր վարչակազմը փոխեց Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում, ապա Եվրոպան ինչքան էլ ցանկանա լրացնել ամերիկյան օգնության բացը, չի կարողանա։ Ուստի, պատահական չէ, որ եվրոպական առաջնորդները հիմիկվանից «փշերի վրա» են՝ հաշվի առնելով այդպիսի զարգացման հավանականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց մտահոգում է Թրամփի վարչակազմի գործողությունների հետ կապված անկանխատեսելիությունը։
 
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ մի տարբերակի հանգեն, որի արդյունքում Եվրոպան, որի շահերը մեծապես շոշափում է ուկրաինական հարցը, կարող է խաղից դուրս մնալ։ Դրա համար էլ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կապի դուրս գալ Ռուսաստանի նախագահի հետ, փորձել որոշակի ճշգրտումներ կատարել ու ցույց տալ, որ իրենք շարունակում են գործընթացի մեջ լինել։ Պատահական չէ, որ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Սակայն քննադատները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդ զանգն անվանել են Արևմուտքի համերաշխության խախտում, քանի որ դրան կարող են հետևել Ռուսաստանի նախագահին ուղղված՝ այլ եվրոպական երկրների ղեկավարների զանգեր, ինչը խախտում է Ռուսաստանի մեկուսացման հարցում միակամությունը։ Բայց Ուկրաինան ցանկանա, թե չցանկանա, դիվանագիտական հարթության վրա իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկի պարագայում արևմտյան երկրները պարզապես չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։
 
Եվ պատահական չէ, որ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Շոլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից, քանի որ կան հակամարտության մեջ ներգրավված ուժեր, որոնք շահագրգռված են ռազմական էսկալացիայի շարունակմամբ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենաՊուտինը հաստատել է թարմացված դոկտրինը Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
Ամենադիտված