Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝ վերհիշելով, որ 2021 թ.-ին երգչախումբն անդրադարձ է կատարել փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գործունեությանը:
 
«Հովհան Ոսկեբերանը, Ներսես Շնորհալին և Ֆրիդրիխ Նիցշեն գրեթե նույնական միտքն էին արտահայտում՝ որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Սա զգում եմ ինձ վրա կիրառական մակարդակով: Որքան շատ եմ երաժշտության խորքերը գնում, այնքան ինձ զգում եմ որպես փիլիսոփա: Այն հարցերը, որոնք պետք է մեկնաբանեմ, ուրիշ ճանապարհով հնարավոր չէ մեկնաբանել, դա կարող է անել փիլիսոփայական մտածողությունը: Այդտեղից է գալիս իմ հակումը փիլիսոփայությանը և ուշադրությունը փիլիսոփաներին: Ցավոք, մեր հայ իրականության մեջ փիլիսոփաներ, ինչպես անտիկ Հունաստանում կամ Գերմանիայում, չենք ունեցել: Բազմաթիվ պատճառներ են եղել և՛ ունենալու, և՛ չունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:
 
Նա մեջբերում է Էդմոն Ավետյանի մտքերից մեկը: «Նա ասել է՝ հավանաբար, չենք ունեցել փիլիսոփա ունենալու անհրաժեշտություն, երկրորդ՝ մեր փիլիսոփայական միտքն ավելի շատ ձևակերպվել է բանաստեղծական մտածողության միջոցով: Դրա համար ավելի շատ ունենք պոետներ, որոնք ունեն փիլիսոփայական մտածողություն, բայց շատ քիչ փիլիսոփաներ ունենք: 20-րդ դարում՝ հատկապես խորհրդային շրջանում, փիլիսոփա լինելն այդքան էլ ընդունելի չէր: Հայ իրականության մեջ ունեցել ենք երեք մեծ մտածող՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան և Էդվարդ Աթայան: Միջոցառման ժամանակ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Մոսինյանը նշեցին, որ այս երեք մտածողները պատիվ կբերեին ցանկացած ազգի իրենց ահռելի մտածողությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի «ծանոթությունը» Էդմոն Ավետյանի հետ եղել է դեռ տարիներ առաջ: «Պատանի էի, Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում էր ցուցադրում, որտեղ Էդմոն Ավետյանը պատմում էր իր կյանքի, փիլիսոփայության մասին: Այդ տարիքում փիլիսոփայությունից շատ բան չես հասկանա, եթե չասեմ, որ ոչինչ չես հասկանա: Նա ապրել է ոչ բարեկեցիկ կյանքով, ինքն էլ էր նշում, որ կյանքն իր համար դառն է եղել, զրկանքներ է կրել, երկու անգամ բանտարկություն, ֆինանսական սուղ պայմաններ: Տանն իր գրադարանի մոտ նստած խոսում էր, ես էլ շատ ուշադիր լսում էի: Փոքրուց եմ այն կարծիքին եղել, որ ամենախելացին փիլիսոփաներն են: Առաջին անգամ փիլիսոփա էի տեսնում, որը խոսում էր: Դա ինձ այնքան էր տպավորել, որ արդեն հասուն տարիքում գտա իր «Վերադարձի օղակ» գիրքը, կլանված կարդացի և հասկացա, որ իսկապես գործ ունենք մեծ մտածողի հետ: Քանի որ այս տարի լրանում էր նրա ծննդյան 95 ամյակը, սա լավագույն առիթն էր, որ կարող էինք իրեն անդրադառնալ»,-հավելում է նա:
 
Ի դեպ, Ավետյանը երբեք չի թաքցրել իր համոզմունքները, այլախոհության մեղադրանքով խորհրդային տարիներին զրկվել է նաև Երևանի պետական համալսարանում դասավանդելու իրավունքից և միայն տարիներ անց է վերականգնվել նրա՝ դասախոսելու իրավունքը, դրանից որոշ ժամանակ հետո նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Մելքոնյանը Ավետյանին նվիրված հուշ-երեկոն հագեցած և ազնվական է կոչում: «Որպես դասախոս, ուսուցիչ՝ մեծ ազդեցություն է ունեցել մի սերնդի վրա, որից դուրս են եկել քաղաքական գործիչներ, մտավորականներ: Մեր հանդիպմանը ոմանք ներկա էին, հատկապես իր ընկերական շրջապատը՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը: Պատմությունների և հուշերի շրջապտույտում էինք, որոնք մեզ ներկայացնում էին հայ մարդուն, փիլիսոփային, մտավորականին, որը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության»,-ասում է երգչախմբի դիրիժորը:
 
Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, ընդգծում ենք նաև դրանց երիտասարդների մասնակցության, սեփական արմատների և տարբեր ոլորտների երևելի ներկայացուցիչներին ճանաչելու կարևորությունը: «Մեզ թվում է, որ մեր երիտասարդությունը մասնակցում է նմանատիպ միջոցառումների, բայց կարծում եմ՝ ոչ այն մասշտաբով, որ հարիր կլիներ նման մտածող ունեցող պետությանը: ԱՐԱՐ երգչախումբը երիտասարդական է, մեր միջոցառումներին ներկա է լինում նաև մեր ընկերների ու մտերիմների շրջապատը: Անկախ այդ հանգամանքից, երգչախմբի երիտասարդ անդամներն առնչվեցին փիլիսոփա Էդմոն Ավետյանին: Մի երկիր, որն ունի այս տեսակի մտածող և իմ նշած մտավորականներին իր կողքին, կարծում եմ՝ պետք է առաջին հերթին իր հայացքն ուղղի իր մտավորականությանը: Իմ դիտարկմամբ՝ պետությունները ստեղծվում են և իրենց գոյությունը կարողանում են պահել միայն մտավորականության շնորհիվ: Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները ճանաչեն Էդմոն Ավետյանին, կարդան նրա ստեղծագործությունները: Շատ մեծ մտածողներ Ավետյանի ստեղծագործությունները և հատկապես լեզվաբանության նշանագիտության վերաբերյալ գիրքը համարում են համաշխարհային՝ ծանրակշիռ, ֆունդամենտալ գործ: Ընդամենը երկու տասնամյակ է անցել նրա մահվանից, բայց գրեթե չենք հիշում իրեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, Ավետյանին նվիրված հուշերեկոն իրեն համոզել է, որ նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են:
 
«Ցավով պետք է ասեմ, որ անձամբ երբևիցե չեմ լսել, որ Հայաստանում նշվում է որևէ փիլիսոփայի տարեդարձ կամ իրեն հիշատակում են միջոցառման միջոցով: Կարծում եմ՝ նման միջոցառումներ էլի կունենանք, քանի որ կան մտածողներ, որոնց պետք է անդրադառնանք: Էդմոն Ավետյանին անդրադարձանք, քանի որ իմ ներսում պարբերաբար արթնանում էր իմ ներկայացրած հուշը հեռուստատեսային հաղորդման մասին, այդ հուշը խթանող գործոն էր և հիմք դարձավ այս երեկոյի համար: Ամեն կայացած միջոցառում իր մեջ կարևոր հղում է պարունակում: Ավետյանին նվիրված միջոցառման ժամանակ, երբ ներկաներն իրենց հուշերն էին ներկայացնում, հասկացա, որ կարող ենք ունենալ մի գիրք, որտեղ ներկայացված կլինեն Էդմոն Ավետյանին, իր շրջապատին, իր ժամանակին նվիրված բացառիկ հուշագրություններ: Պատմվող հուշերում «ներկա» էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, մտավորականների մի աստղաբույլի անունն էր անընդհատ շոշափվում այդ հուշերում: Ներկաները փաստեցին, որ եթե նման երեկո չկազմակերպվեր, ապա իրենք հավանաբար այլ հնարավորություն չէին ունենալու այդ հուշերը պատմելու: Հուշերի վերարթնացումը հնարավորության պարագայում կարող է դառնալ շատ հետաքրքիր հուշագրություն՝ նվիրված Էդմոն Ավետյանին»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան
Ամենադիտված