Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտույացիայի օգտին» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու ապշեցուցիչ բան է արել: Նախ՝ նա սափրել է մորուքը և սոցցանցերում ցուցադրել իր նոր կերպարը։ Երկրորդ հերթին՝ հանդես է եկել ռազմավարական բնույթի նոր նախաձեռնությամբ: «Ես կարծում եմ, որ խաղաղ գոյության համար Հայաստանին և Ադրբեջանին պետք են ոչ միայն խաղաղություն և այլ համաձայնագրեր, այլ, իմ կարծիքով, նրանք պետք է կնքեն ռազմավարական գործարք այն բանաձևերի մասին, որոնց շրջանակներում մենք նախատեսում ենք առաջիկա 100 տարում ապրել որպես անկախ պետություններ միմյանց կողքին»,- ասել է Հայաստանի վարչապետը։ Նման նախաձեռնությունը ժամանակավրեպ է թվում։
 
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն կարողանում հասնել անգամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դրա համար չկան ո՛չ վստահության մթնոլորտ, ո՛չ էլ երաշխիքներ, որ կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները։ Պարզ ասած՝ ի՞նչ ռազմավարական պայմանավորվածությունների մասին կարելի է խոսել մի իրավիճակում, երբ Բաքուն և Երևանը դեռևս չեն պայմանավորվել մարտավարական փոխզիջումների շուրջ։ Բայց, ակնհայտորեն, Փաշինյանը կարծում է, որ ռազմավարական համաձայնագրի իր տեսլականն է, որ կօգնի հասնել մարտավարական բեկումների։ Ի վերջո, այդ ռազմավարական համաձայնագիրը իրական կապիտուլ յացիա է իրենից ներկայացնում։ «Ենթադրվում է, որ դա կապված է, այսպես կոչված, «իրական Հայաստան» հայեցակարգի հետ, որը նախկինում հնչեցրել է Փաշինյանը։ Այսինքն, քաղաքական ռազմավարություն՝ հիմնված տարածքներից, ազգային պատմական շահերին առնչվող ցանկացած ասպեկտներից հրաժարվելու վրա։ Եվ դա՝ հարևաններին և, ամենակարևորը, Արևմուտքին գոհացնելու համար»,- regnum.ru-ի հետ զրույցում ասում է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։
 
Այդ ռազմավարության շրջանակում, ըստ փորձագետի, Փաշինյանը պատրաստ է նույնիսկ զիջել երկրի տարածքների մի մասը, ինչպես նաև կրճատել բանակը։ Իհարկե, այդ ռազմավարության մեջ կա որոշակի տրամաբանություն, եթե իրավիճակին նայեք Փաշինյանի աչքերով ու երկրի իմիջի նրա տեսլականով: «Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի հետ անվտանգության, չհարձակվելու և ապագա պատերազմների կանխման երաշխիքներ ունենալը։ Փաշինյանը պետք է կայունություն հաստատի, զերծ մնա այն մեղադրանքներից, թե իբր ինքը համաձայնության մեջ է Ալիևի հետ և ապագայում տարածքներ է զիջելու, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքը» կամ ողջ Զանգեզուրը (Սյունիք)։ Դեպի Եվրոպա ուղղված Փաշինյանը ցանկանում է լուծել իր հարևանի հետ կապված խնդիրները և հանգիստ տանել իր երկիրը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։ Բրյուսելում չկա վիճելի տարածքներով խնդրահարույց անդամներ ունենալու ցանկություն»,- regnum.ru-ին բացատրել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ժուռնալիստիկայի տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս Քամրան Հասանովը:
 
Հայաստանը չի կարող թրամ փյան սկզբունքով հասնել «խաղաղություն ուժի միջոցով», երկրի ֆինանսական, ժողովրդագրական, դիվանագիտական, քաղաքական և ռազմական ռեսուրսները չեն համապատասխանում դրան։ Եվ, ամենակարևորը, երկրի ռազմավարական մշակույթը չի ենթադրում նման ռեսուրսների կուտակում իրական քաղաքականության միջոցով, նախապատվությունը տրվում է ոչ թե գործին, այլ տեսարաններին։ Ընդ որում, տեսարաններ՝ ներքաղաքական սպառման համար։ Օրինակ՝ Հայաստանի իշխանությունները որոշեցին դեմ հանդես գալ Բաքվում կայանալիք կլիմայական գագաթաժողովին և հրավիրեցին հայտնի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին՝ Երևանի բողոքի ցույցերին։ Նրան խնդրել են արտահայտվել գերիների՝ Հայաստան վերադարձի օգտին։ Ակնհայտ է, որ Թունբերգը նախկինում չգիտեր որևէ բանտարկյալի մասին, և իր գործը կատարելուց հետո պարզապես կմոռանա նրանց մասին։ Միաժամանակ ակտիվիստի այցի համար հատկացված գումարը կարող էր ուղղվել տնտեսության իրական հատված։
 
Իսկ ընդհանրապես, դա է Հայաստանի իշխանությունների համակարգային քաղաքականությունը, PR-ն ավելի կարևոր է, քան իրական գործը։ «Ալիևը կարող է չհարձակման պարտավորություններ ստանձնել միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Իսկ դրա համար Ադրբեջանին պետք են ապագայում տարածքային պահանջների բացակայության երաշխիքներ, այն է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հրաժարվել վրեժխնդրության գաղափարներից, հետագա սպառազինումից»,ասել է Հասանովը։ Այնուամենայնիվ, այստեղ կա երկու մեծ «բայց»: Նախ՝ ինչ էլ ասի Փաշինյանը պայմանավորվածությունների ռազմավարական բնույթի մասին, դրանք չեն հանգեցնի կայուն խաղաղության։ Միջազգային հարաբերությունների բոլոր օրենքներն ասում են, որ թույլերին խփում են, որոշ ամբիցիաների բավարարումը հանգեցնում է մյուսների առաջացմանը: «Ոչ ոք չի կարող Փաշինյանին երաշխավորել, որ իր կատարած պահանջներից հետո նորերը չեն լինի: Նույն Ադրբեջանը պաշտոնապես պահանջներ է հնչեցրել «Էրիվանի», այսինքն՝ Երևանի հարցով»,- հիշեցրել է Նիկիտա Մենդկովիչը։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, պետք են համաձայնագրի երաշխավորներ։ Եվ այստեղ երկրորդ «բայց»-ն է հայտնվում՝ այդպիսի երաշխավորներ չկան։
 
Ավելի ճիշտ՝ չկան երաշխավորներ, որոնց կհամաձայնեն հակամարտող երկու կողմերը։ «Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը հասկացնում են, որ այդ եռյակը կարող է լինել երաշխավոր։ Փաշինյանը կցանկանար, որ ԵՄ-ն ու Ֆրանսիան լինեն, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնի»,- վստահ է Քամրան Հասանովը։ Իհարկե, Ռուսաստանը կարող է միջամտել իրավիճակին։ Եվ ոչ միայն պայմանագրերի երաշխավոր դառնալու, այլ, ընդհանրապես, Երևանից «ամեն ինչ քամելուց» փրկելու անհրաժեշտությունից։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամ է, ինչը նրան երաշխավորում է Մոսկվայից ռազմական և տնտեսական հովանոցներ։ Բայց Հայաստանի վարչապետը հրաժարվում է այդ հովանոցից։ «Փաշինյանն ինքն է ձեռքերով ու ոտքերով պայքարում Մոսկվայի օգնության դեմ: Եվ, մեծ հաշվով, Ռուսաստանը չի կարող փրկել այդ խեղդվողին։ Ի վերջո, հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին, - ասել է Մենդկովիչը,հետևաբար, հայերը ստիպված կլինեն փրկել իրենց միայնակ: Բայց արդյո՞ք դա կհաջողվի, դա մեծ հարց է»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենաՊուտինը հաստատել է թարմացված դոկտրինը Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
Ամենադիտված