Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հայ ժողովրդի ազգային խորհրդանիշների և հերոսների վրա հարձակումներն ազդակ են արտաքին լսարանի համար, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, գրում է rossaprimavera.ru-ն։

Քաղաքագետը նման կերպ է արձագանքել խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, երբ նա ասել է, որ հայրենասիրական երգերից մեկում երգված «կամավորը» պետականության բացակայության խորհրդանիշ է։

«Եկեք փորձենք դրսից նայել, թե ինչպես են մեզ տեսնում բարեկամական և թշնամական հարևան պետությունները, միջազգային ասպարեզում հիմնական խաղացողները։ Նրանք տեսնում են «ոչնչի մասին» պետություն, որն ապակողմնորոշված ​​է և չի կարողանում գտնել հետպատերազմյան վերակառուցման ճանապարհը»,- նշել է նախկին պատգամավորը։

Փաշինյանի խոսքերը վկայում են այն մասին, որ Հայաստանը ռեսուրսներ չունի սխալներն արձանագրելու, աշխարհում և Անդրկովկասում կատարվողը հասկանալու, պարտությունից հետո վերականգնման ուղին բռնելու համար, նշել է քաղաքագետը։

Հովհաննիսյանը Հայաստան պետությունը համեմատել է «բաց ծովում լողացող տաշեղի հետ»: Բայց ծովում լողալը սովորաբար ավարտվում է աղետով, ընդգծել է նա։

Հովհաննիսյանի խոսքով Փաշինյանի հայտարարությունները կարող էին նորմալ ընկալվել, եթե նա դրանք ներկայացներ որպես հայեցակարգային տեսլական իր կառավարման սկզբում։ Բայց ՀՀ կառավարության ղեկավարն այս խոսքերն ասում է իր գահակալության վեցերորդ տարում, մինչդեռ նախորդ բոլոր տարիներին տրամագծորեն հակառակն է ասել, ինչը մոտալուտ աղետի ազդանշան է, եզրափակել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել «քաղաքականապես» ուղղել Հայաստանի օրհներգը, քանի որ այն «ավարտվում է մահվան մասին խոսքերով»։

Բացի այդ, Փաշինյանը միաժամանակ քննադատել է Հայաստանի զինանշանն այն բանի համար, որ դրա վրա պատկերված խորհրդանիշները վերաբերում են «պատմական» Հայաստանին և դրանք իբր որևէ կապ չունեն «իրական» Հայաստանի հետ։

Փորձագետները նշում են, որ Թուրքիայի պնդումներից մեկը, որը խոչընդոտում է դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանը և Հայաստանի հետ սահմանի բացմանը, կապված է զինանշանի հետ, որտեղ պատկերված է Արարատ լեռը։

Հայկական զինանշանի վրա Թուրքիայի տարածքում գտնվող Արարատի պատկերն Անկարայում համարում են ապացույց, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Ի՞նչ է կատարվում. ոստիկաններ են ժամանել, ակցիա է ընթանումՌուս գիտնականները հայտարարում են նավթարդյունաբերության համար թռչող անօդաչու բեռնատարների ստեղծման մասինԱռողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենաՊուտինը հաստատել է թարմացված դոկտրինը Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները
Ամենադիտված