Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ - ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Այսօր Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չհստակեցրեց նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարևորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն անցած ամիս ևս մեկ անգամ քննադատել էր Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդներին՝ պնդելով, թե դա սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը, նշել, թե նրանք «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Այսօր դեսպանը հակադարձեց Բաքվի մեղադրանքներին, ասաց. - «Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը»։

«Այս առաքելության մանդատը շատ պարզ է։ Սա քաղաքացիական առաքելություն է, որը տեղում իր ներկայությամբ օգնում է տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանը: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կարգավորմանն ուղղված ջանքերին։ Եվ այս առաքելությունը, որը շատ պրոֆեսիոնալ է և ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունն է վայելում, այս առումով հիանալի աշխատանք է կատարում», - ընդգծեց Մարագոսը:

Եվրամիությունն անցած ամիս Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր, որ առաքելությունը պատրաստ է համագործակցության նաև Բաքվի հետ. «Ազատության» ադրբեջանական ծառայությանն այդ մասին ասել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն։

Սակայն դիտորդներին պարբերաբար քննադատող Ադրբեջանը, փորձագետների կարծիքով, չի համաձայնի եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայել սահմանին՝ իր տարածքում, քանի դեռ պաշտոնական Բաքուն չի դադարում խոսել իր ռազմավարական նպատակի՝ Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման մասին անգամ ուժի կիրառման միջոցով։

2023-ի փետրվարին Հայաստան ժամանեցին նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։

Այսօր Արտաքին գործերի նախարարությունից դեռ չի հաջողվել տեղեկություն ստանալ՝ արդյո՞ք Երևանը պաշտոնապես դիմել է Եվրամիությանը հաջորդ տարվա փետրվարից հետո ևս սահմանային դիտարկումները շարունակելու խնդրանքով։

«Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին. Շոլց ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Ադրբեջանը յուրացնում է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 24-ամյա երիտասարդն աչքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ական Լենա Նազարյանը նոր պաշտոն ունի Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին Արագածոտնի մարզպետի նախկին խորհրդականը խոշոր չափերի կաշառք է ստացել Արարատի մարզում վարչապետի աշխատակազմին պատկանող «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավորՈվքե՞ր անվճար կօգտվեն տրանսպորտից. Երևանի ավագանին արտոնություններ սահմանեց Լեռնային շրջաններում ձյուն կտեղաԱրա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Ի՞նչ է կատարվում. ոստիկաններ են ժամանել, ակցիա է ընթանումՌուս գիտնականները հայտարարում են նավթարդյունաբերության համար թռչող անօդաչու բեռնատարների ստեղծման մասինԱռողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենաՊուտինը հաստատել է թարմացված դոկտրինը Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ»
Ամենադիտված