Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահից արյունլվա տեղափոխել են ԲԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահում ստացած վնասվածքով, արյունլվա վիճակում տեղափոխել են «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», որտեղ նա 2 ժամ վիրահատվել է։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ 10–ամյա երեխան ստացել է լուրջ վնասվածքներ MegaMall–ի խաղասրահում, սակայն, կնոջը բորբոքել է այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, այլ, ինչպես պարզվեց, չորրորդ դեպքն է, երբ այդպիսի վնասվածքներով MegaMall–ից երեխաներին տեղափոխում են հիվանդանոց։

«Երեխան, MegaMall–ի խաղասրահում խաղալիս, բարձրացել է ցանցանման ռեզիններով խաղասրահի մի հատված, որտեղից երեխան վերևից պետք է ռեզինների միջով փափուկ ընկնի, սակայն, մեր երեխան այնպես է սահել, որ այրել է իր մարմնի որոշ հատվածներ, թեև այդտեղ երկաթային ոչինչ չի եղել, որ պատռի, այլ այրվածքով է բացել մաշկը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, պատռվածքով, արյունլվա վիճակում երեխան տեղափոխվել է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», 2 ժամ վիրահատվել, կարեր են դրվել։ Ու հենց հիվանդանոցում են հարազատներին ասել, որ արդեն չորրորդ դեպքն է նույն վայրից, նույն վնասվածքներով։ 

«Ուիգմորում»՝ սանիտարից սկսած մինչև բժիշկ, ով մոտեցավ, նույնն էին ասում։ «MegaMall–ից է, արդեն չորրորդ դեպքն է նույն վնասվածքներով»,- շեշտեց նա։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց նաև, որ դեպքից հետո գնացել է MegaMall, որտեղից նրան հայտնել են, որ անհնար է այդպիսի բան տեղի ունեցած լինի, առավել ևս՝ չորրորդ դեպքը լինի։ 

«Նախ և առաջ, ընդամենը զանգել հարցրել են, թե ինչպե՞ս է երեխան, ըստ իրենց՝ չեն պատկերացրել բարդությունը՝ ո՛չ եկել են, ո՛չ էլ մի օգնություն են առաջարկել։ Երբ ես գնացի, մենեջերները մոտեցան, ես ամենը պատմեցի, ասացի՝ «ես ֆինանսապես ոչինչ չեմ ուզում, այլ ուզում եմ, որ հինգերորդ դեպքը չլինի»։ Նրանք իմ աչքի առաջ փակեցին այդ տեղը, սակայն, քիչ անց գնացել եմ, և կրկին բաց էր, ոչինչ սարքված չէր»,– ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ երեխան ասել է, որ ռեզինը պատռված էր և դրա համար է ինքն ընկել։ «Ես էլ MegaMall-ում պատռված ռեզին տեսա, ինձ ասացին՝ տեխնիկը նայել է, ամենը նորմալ է, բայց ես տեսնում եմ, որ ռեզինը պատռված է, ասում եմ՝ «ինչպե՞ս է նայել, որ պատռված է», ինձ պատասխանում են, որ դա դեր չի խաղում… այսինքն, այդ ո՞նց դեր չի խաղում, եթե տղա լիներ, ամենը կկորցներ։ Ինձ ասում են՝ էլի տեխնիկ կկանչեն, որ նայի ու կզանգահարեն ինձ, անցել է 10 օրից ավելի ժամանակ, բայց ինձ չեն զանգել»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը դիմում է թե՛ ծնողներին, որ զգոն լինեն, թե՛ MegaMall–ին՝ լրջագույնս զբաղվել այս խնդրով, որը ուղղակիորեն երեխաների առողջությանը վնաս կարող է հասցնել:

Ադրբեջանը տևական ժամանակ է՝ քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը. Աբրահամյան Միգրանտների համար տուգանքներն ավելի բարձր կլինենՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով Արգիշտի Քյարամյանը նոր պաշտո՞ն կստանա Երևանցին «Օպել» է գողացել, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության մեքենաներին․ մանրամասներ Ուշադրություն. սպասվում է ձյուն և քամու ուժգնացումԱրդյո՞ք «խաղաղության դարաշրջանը» հասել է ըմբշամարտինՇիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվել Բաշկիրիայում տան հրդեհի հետևանքով 10-ամյա աղջիկ է մահացելԿրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել Այս տարի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից Պուտինը պատրաստ Է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարը. Reuters Ռաֆայել Նադալը պարտվել է պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղում Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ վայր կդնի մանդատը Խոշոր ու մահացու վթար ՌԴ-ում․ 1 մարդ մաhացել է, 7-ը՝ վիրավnրվել, այդ թվում՝ 2 և 16 տարեկան երեխաներ Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համարԴավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարարԱդրբեջանը նորից հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՆԳՆ-ն հայտնում է 1 զոհի և 2 վիրավորի մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … միկրոալիքային վառարանԵրևանում 4 օր փակ ճանապարհ կլինի«Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության»Արտակարգ դեպք. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահից արյունլվա տեղափոխել են ԲԿ«Փորձագետը բացատրել է Հայաստանի նախարարների կաբինետում տեղի ունեցած կադրային ջարդը»Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն» խաղաղության կարևորությունը ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՀայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում. պատմության այս օրը (20 նոյեմբեր)Արարատում արտակարգ է․ 26 մեքենա է բախվել Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱրփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ ցրտեր են սպասվում. ո՞ր մարզերում ձյուն կտեղաՍկզբում ընտրություն, հետո հանրաքվե․ «Հրապարակ» Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ» Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել․ «Հրապարակ» «Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դատավորներին, ապա հրապարակել հրաժարականի տեքստը. «Ժողովուրդ» Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարըԻրավիճակը Կիևի և Օդեսայի շրջանների երկնքում` այս պահինՆեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը
Ամենադիտված