Ի՞նչ է իրենից ներկայացնում RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջերս ուկրաինական տեղեկատվական տարածքում «ռումբ» է պայթել, որ Ռուսաստանը իբր պատրաստվում է հարվածել Ուկրաինային RS-26 «Ռուբեժ» ռազմավարական բալիստիկ հրթիռներով, գրում է unian.net-ը։ Պաշտոնապես այդ տեղեկությունը ոչ ոքի կողմից չի հաստատվել, և ներկայումս դժվար է որոշել այդ լուրերի սկզբնաղբյուրը, լուրերը չափազանց նման են թշնամու ինֆորմացիոն հոգեբանական գրոհի:
Զենքի թեմաներով մասնագիտացած Defense Express ռազմա-վերլուծական հրատարակությունը մանրամասն բացատրել է, թե ինչ տեսակի հրթիռ է այն, ինչն այսօր այդքան ջանասիրաբար օգտագործվում է ուկրաինացիներին վախեցնելու համար և ինչ սպասել, եթե այն հանկարծակի արձակվի։
RS-26 «Ռուբեժ»-ը ռուսական նոր մշակում է, որի վրա աշխատանքները շարունակվում են առնվազն 2006 թվականից: Սակայն այդ հրթիռի իրական պատրաստ լինելը և հնարավորությունները դժվար է գնահատել։ Ենթադրվում է, որ նախագիծն ավարտվել է 2015 թվականին, և այդ հրթիռը պետք է շահագործման հանձնվեր 2017 թվականին։ Բայց 2018 թվականին RS-26-ը, իբր, հանվել է սպառազինության ծրագրից նախապատվությունը տալով «Իսկանդեր-Կ» հրթիռին։
Փորձագետների կարծիքով RS-26 «Ռուբեժ» հրթիռը ստեղծվել է Տոպոլ-Մ միջմայրցամաքային հրթիռի երկու փուլերի հիման վրա։ Հրթիռի մշակողը Մոսկվայի ջերմային ճարտարագիտության ինստիտուտն է, որը ստեղծել է նույն դասի ռուսական այլ հրթիռներ՝ Temp-2S, Pioneer, Topol և Yars։ Ուղղակի արտադրողը Վոտկինսկի գործարան է, որը մասնավորապես արտադրում է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ։
Ինչ վերաբերում է RS-26 «Ռուբեժ»-ի կոնկրետ բնութագրերին, ապա դրանց մասին կարելի է միայն կռահել։ Վերլուծաբանները ենթադրում են, որ հրթիռի արձակման քաշը 40-ից 50 տոննա է, իսկ թռիչքի հեռահարությունը մինչև 6000 կմ։ Հրթիռը կարող է զինված լինել չորս առանձին մարտագլխիկներով՝ յուրաքանչյուրը 0,3 մտ հզորությամբ, այսինքն այն նման է RS-24 Yars-ին։ Ենթադրվում է նաև, որ հրթիռը կարող է ունենալ Ավանգարդ տիպի հիպերձայնային սահող միավոր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը