Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀովիկ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտեի` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, խոչընդոտելը: Խոսքն այն մասին է, որ Արգիշտի Քյարամյանի հայտարարությամբ` ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն Հովիկ Աղազարյանի որդու հարցով: Սակայն թե ովքեր` նա չի ասում: Աղազարյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին չի դիմել:
Աղազարյանը հրաժարվում է մանդատը վայր դնել, Նիկոլ Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական հետապնդման գործիքները:
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակի» տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրեւ թե` նրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:
Ակնհայտ է, որ խախտվում է պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը:
Մանավանդ` գլխավոր դատախազը դեռ չի մտել Ազգային ժողով եւ չի ստացել խորհրդարանի համաձայնությունը` նման ռեպրեսիվ գործողություններ կիրառելու համար։