ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում զորահավաք անցկացնելու մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա»,-ասել է նա:
Պեսկովը նշել է, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում ՌԴ պաշտպանության նախարարության հետ:
«Մեր քաղաքացիները շատ ակտիվ պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ, գնում են պայմանագրային հիմունքներով ծառայելու... նրանք շատ են, հարյուրավոր մարդիկ ամեն օր պայմանագրեր են ստորագրում և գնում հատուկ ռազմական գործողության»,-ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` սկզբում պայմանագրային զինծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում, նրանց մանրակրկիտ պատրաստում են:
«Այդ պատճառով հիմա մոբիլիզացիայի մասին խոսելու կարիք չկա»,-հավելել է Պեսկովը: