Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես տեղեկացնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, կիրակի՝ նոյեմբերի 23-ին, ժամը 10:30-ին, «Սապյոռնոյե-Մելնիկովո-Կուզնեչնոյե» ճանապարհի 31-րդ կիլոմետրում Hyundai Creta մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը հարվածել է 47-ամյա կնոջը, ով քայլում էր ճանապարհի նույն ուղղությամբ։ Ստացած վնասվածքներից կինը մահացել է դեպքի վայրում։
Հարվածից հետո զոհվածը հայտնվել է մեքենայի տակ։ Կնոջը դուրս են բերել Պրիոզերսկի փրկարար ծառայության աշխատակիցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետիոտնը տուժել է այն բանից հետո, երբ մեքենան բախվել է այլ տրանսպորտային միջոցի և սրիկոշետել նրա վրա։
ՃՏՊ-ի փաստով ընթանում է քննություն, մանրամասները ճշտվում են։