Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սկսած՝ Հակոբս չարաճճի երեխա չի եղել: Խելացի էր, հասկացող, ծնողներին հարգող ու անսահման սիրող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Հակոբի մայրիկը:
 
Նշում է՝ երբ որդին սկսեց դպրոց հաճախել, իր մոտ առողջական հարց առաջացավ: «Նա այնքան խելացի ու կազմակերպված երեխա էր, ամեն ինչ անում էր, որ ինձ լավ զգամ, տանը հանկարծ որևէ թերի բան չլինի, որ դա տեսնեմ ու նեղսրտեմ: Քույրիկի հետ ամեն ինչի մասին հոգ էին տանում, տունը կարգ ու կանոնի մեջ պահում»: Տիկին Նաիրան նշում է՝ որդին հարգված և սիրված էր բոլորի կողմից՝ թե՛ հարազատների, թե՛ շրջապատի, թե՛ դպրոցում ուսուցչական անձնակազմի կողմից: «Իր մասին գրված գրքերում ուսուցիչներից յուրաքանչյուրն իր կարծիքն է գրել: Այնպես չէ, որ իմ երեխան է, գովում եմ: Ինչպիսին առօրյա կյանքում էր, այնպես էլ իրեն դրսևորեց ծառայության ժամանակ՝ մինչև իր կյանքի վերջին օրը մնաց խիզախ ու հավատարիմ իր ընկերներին: Արդարության կողմնակից էր, չէր սիրում մարդկանց նեղացնել, եթե ինչ-որ հարց լիներ, պետք է ամեն ինչ ճշտեր, հասկանար, զրուցեր մարդու հետ: Աստվածատուր երեխա էր, դրա համար էլ երևի Աստված իր մոտ տարավ»:
 
Հակոբը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ է սովորել: «Չկար առարկա, որից թույլ լիներ: Բացարձակ գերազանցիկ է եղել: Ամենից շատ սիրում էր Մաթեմատիկա և Հայոց պատմություն առարկաները»: Հակոբը ցանկանում էր ուսումը շարունակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: «Մեկ-երկու միավորի տարբերությամբ չընդունվեց Տնտեսագիտական համալսարան, ընդունվեց Երևանի պետական համալսարան: Բայց ինքը ցանկանում էր Տնտեսագիտական համալսարանում սովորել: Ասաց՝ բանակից կգամ, ինչ քննություն անհրաժեշտ է, կհանձնեմ և իմ ուզած համալսարանում կսովորեմ: Իրեն «Ֆինանսների կառավարում» մասնագիտացումն էր հետաքրքիր»: Հակոբի երազանքները պտտվում էին կրթություն ստանալու շուրջ: Մայրիկն ասում է՝ որդին երազում էր սովորելու, բանկի կառավարիչ դառնալու մասին:
 
«Միշտ երազում էր, ցանկանում, ձգտում ավելին ունենալ, բարձունքներ նվաճել: Իսկ ինձ միշտ ասում էր. «Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու»»: Հակոբը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 17-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայել է Խնձորեսկի զորամասում՝ տանկային ստորաբաժանումում: Տիկին Նաիրան ասում է՝ որդին մարտական էր տրամադրված ծառայությանը, երբեք չի խուսափել բանակից: «Բանակից, ծառայությունից ազատվելու մասին ցանկացած խոսակցություն իրեն զայրացնում էր՝ ես պետք է ծառայեմ, տղեն պիտի ծառայի: Շատ գոհ էր ծառայությունից: Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում ամեն մանրուքի մասին: Հարգված էր նաև իր հրամանատարական կազմի և ընկերների կողմից»: Ծառայության ժամանակ Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով: Տանկիստ Հակոբ Մանթաշյանը 2020 թ. սեպտեմբերին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Կովկաս-2020» զորավարժություններին:
 
Դրանք անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը։ Տղաները կարողանում են ցուցադրել իրենց կարողություններն ու հմտությունները զորավարժության ժամանակ պայմանական թշնամու դեմ, պարգևատրվում պատվոգրերով: Եվ ո՞վ կարող էր ենթադրել, որ օրեր անց պետք է սկսեն իրենց պայքարն իրական թշնամու դեմ: «Վերադառնալով զորավարժություններից՝ անմիջապես օդանավակայանից տղաները ճանապարհ են ընկնում Արցախ: Մարտերի մեջ են ներգրավվում Ջրականում: Նրանք մարտնչել են մեծաքանակ զորքի դեմ: Հակոբը տանկի իր անձնակազմով կարողացել է ջախջախել հակառակորդին, թեժ մարտերի ժամանակ ոչնչացրել թշնամու մեծաքանակ զրահատեխնիկա և կենդանի ուժ»: Հակոբը զոհվում է ԱԹՍ հարվածից հոկտեմբերի 16-ին՝ տանկի ողջ անձնակազմի հետ միասին Ջրականից հետ դառնալիս՝ Իշխանաձորի հատվածում: Տասն օր անց Հակոբը տուն է «վերադառնում»: «Փակ են բերել տղայիս, նրան չեմ տեսել, խելագարվելու բան է: Մինչև հիմա իրեն սպասում եմ: Գոնե տեսած լինեի, երանի տեսած լինեի, որ չապրեի այսպես ալեկոծված, փոթորկի մեջ»: Ապրելու ուժի մասին: «Եթե հիմա Հակոբիս մասին հարցնեք իրեն ճանաչած որևէ մեկին, նա ձեզ կպատմի, թե ինչեր կարող էր տղաս անել մեր հայրենիքի համար: Ահա, այդպիսի երեխա ենք կորցրել: Հակոբիցս հետո, կարծես, չպայքարեմ կյանքի համար, ցանկանամ միայն մեկ բան՝ հասնել Հակոբիս ու վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ աղջիկ ունեմ, չեմ կարող նրան միայնակ թողնել: Հիմա ապրում եմ աղջկաս, թոռնիկիս համար»:
 
Հ. Գ. - Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է ՀԿ-ների կողմից պատվոգրերով ու մեդալներով, Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի կողմից «Տիգրան Մեծ» հուշամեդալով: Հուղարկավորված է Վերին Գետաշեն գյուղի ընտանեկան գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են»
Ամենադիտված