Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մատենագրական աղբյուրներում  Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։

«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։  Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։

Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):

Ռուբիկի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտըՊուտինի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցըԱրձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները․ Նոր մանրամասներ Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են ԱՄՆ-ը վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի ճաշասենյակում հայտնաբերվել է 71-ամյա բուժառուի մարմինը GTB Holdings-ը՝ «Դեպի Դուբայ կրթական ուղևորության» էքսկլյուզիվ հովանավորՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը. Դատախազություն Գևորգն ու Ռոմելան բաժանվե՞լ են. դերասանուհին հեռшցրել է լուսանկարները Նոր մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին Արցախցիների հարցում իշխանությունը հետքայլ չի անելու Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան Հայաստանում ոչ թե կադրային, այլ առաջնորդության ճգնաժամ է Թրամփի «օպերկոտը» հայկական տնտեսությանը Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանում` ապրիլի 4-ին Bank of America-ն հավանություն է տվել Ադրբեջան զենք տեղափոխող հայտնի ավիաընկերության համար խոշոր վարկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրումԻսրայելը նոր ցամաքային գործողություն է սկսել «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բերնարդու Սիլվային Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Դրամբուլե լիկյոր«Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը գրավվել է «կոմունիստների» կողմից»«Հայաստանը ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը»«Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» եւ եզրափակիչում կխաղա «Ռեալի» հետ (տեսանյութ) Համացանցի միջազգային օր. պատմության այս օրը (04 ապրիլ)Առավոտյան այս ըմպելիքից ընդամենը մեկ բաժակը կբարելավի մարսողությունը, կարագացնի նյութափոխանակությունը Երկրաշարժ՝ ՀայաստանումՌուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Եղանակը Հայաստանում
Ամենադիտված