Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարում էր, թե ինքը լինելու է ժողովրդի ծառան, «հող է լինելու ժողովրդի ոտքերի տակ», որ կատարելու է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, բայց իրականում ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ ինքն է ժողովրդին հող դարձրել իր ոտքերի տակ։ Ավելին, նա անընդհատ իր ու իր իշխանական թիմի ցանկությունները ներկայացնում էր (և ներկայացնում է) որպես ժողովրդի ցանկություն։ Օրինակ՝ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ հենց ժողովրդի դժգոհության անվան ներքո։
 
Դե, իրենք էլ, որպես «ժողովրդի ծառա», պարտավոր էին իրականացնել ժողովրդի ցանկությունը։ Բայց ամենացավալին այն է, որ շատ դեպքերում Փաշինյանն իրեն ամբողջությամբ նույնացնում է հենց ժողովրդի հետ ու այնպիսի թեզեր գեներացնում, որոնք ոչ թե ժողովրդի ու պետության ցանկությունն են, այլ միայն իր իշխանության մտասևեռումը, ավելի ճիշտ՝ իր մտասևեռումը, իսկ խորքային առումով դրանք հակառակորդի կողմից առաջ քաշվող թեզերի փաթեթավորված տարբերակներն են։ Ուշադիր դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այդ դիսկուրսը հետևողականորեն ուղղվում է հայկական ինքնության և պատմության ընկալման դեմ։
 
Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արագածի մասին, բայց սա կատարվում է այն համատեքստում, որ մոռացության մատնվի Արարատի հետ կապված ցանկացած թեմա։ Պատահական չէ, որ Փաշինյանը պայքար է մղում զինանշանը փոխելու համար։ Դա կատարվում է այն նպատակով, որ դրա վրա Արարատն է պատկերված, իսկ մյուս կողմից էլ՝ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ զինանշանի վրա պատկերված են Հայաստանի պատմական թագավորությունների զինանշանները։ Թվում էր, թե պատմական թագավորություններն ինչո՞ւ պետք է իշխանության գագաթին գտնվող անձին անհանգստացնեին, բայց դրա հետևում էլ ենթատեքստ կա։ Պարզ է, որ մեր պատմական թագավորությունները ժամանակին որոշակի տարածք են զբաղեցրել, որոնք հետագայում զավթվել են։ Եվ այդ թագավորությունները ցույց են տալիս հայոց պետականության շղթայական կապը։
 
Դրա համար էլ Փաշինյանը հարցն ուղղակի արհեստականորեն պրիմիտիվացնում է, թե զինանշանի վրա առյուծ կա, դա ի՞նչ կապ ունի ներկայիս ՀՀ-ի հետ։ Սակայն չի անդրադառնում այն թեմային, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես հանկարծ երկնքից չընկավ, այն պատմական զարգացման արդյունք է։ Մյուս կողմից էլ՝ նա վստահ է, որ հայությունն ավելի հեշտ կընդունի զիջումների տարբերակները, որոնք իրեն ներկայացվում են, եթե հեռանա պատմական հիշողությունից ու պատմության ընթացքում ազատագրական պայքարի դրսևորումներից։
 
Դրա համար էլ հանրակրթական համակարգում «Հայոց պատմություն» առարկան դարձրին «Հայաստանի պատմություն», իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես հանեցին դպրոցական ծրագրից։ Երբ մուտք է գործում հակահայկական թեզերի դաշտ, Փաշինյանն անգամ չի վարանում հայտարարել, որ մարդիկ պետք է մոռանան, թե ինչպես են իրենց ծնողներն ու պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, հեռացել իրենց հայրենի բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Սեբաստիայից և այլն, ու ասեն, որ իրենք հրազդանցի են, դիլիջանցի, երևանցի, այսինքն՝ ներկայիս Հայաստանն է սոսկ իրենց հայրենիքը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ունենալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանի մասին հիշողությունից։ Ավելին, որոշ ուղղություններով էլ իշխանությունը նույնիսկ գերազանցում է ադրբեջանական քարոզչամեքենային։
 
Օրինակ՝ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, ադրբեջանցիներն էլ նույն կերպ նշում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Բայց նախ սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը կեղծ է, պատմականորեն գոյություն չի ունեցել և ուղղակի արհեստականորեն ներմուծված օրակարգ է։ Ու դա փաստում են անգամ մեր միջազգային գործընկերները։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, նշել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի պատմական իրողությունը ընդհանրապես հնարավոր չէ կասկածի տակ դնել, ու նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանի քարտեզներն են փաստում դրա գոյության մասին։ Այլ հարց է, որ ցեղասպանությունից հետո թուրք ռեվիզիոնիստները փորձում են կեղծել պատմությունը և Արևել յան Անատոլիա տերմինը ներմուծել։
 
Նույնը վերաբերում է նաև Արցախին, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հայերն այդ տարածքում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ, իսկ Ադրբեջանն ընդամենը 100 տարեկանից մի փոքր է մեծ։ Այլ հարց է, որ որոշ մահմեդական ու թաթարական տարրեր անընդհատ փորձել են հաստատվել Արցախում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե Փաշինյանի ի՞նչ գործն է՝ մարդիկ ինչպես են մեկնաբանում իրենց ինքնությունը և պատմական արմատները, ո՞վ է ընդհանրապես իրեն նման հայտարարություններ անելու լիազորություններ և իրավունքներ տվել։ Ընդհանրապես, ո՞վ է Փաշինյանը ժողովրդի հավաքականության դիմաց, որ մարդկանց անունից մեկնաբանություններ է անում՝ Արևմտյան Հայաստան պետք է ասել, թե չասել, կամ՝ ով իրեն մշեցի, սասունցի համարի, ով՝ ոչ։
 
Նա ընդամենը հերթական կառավարիչ է, իսկ նման կառավարիչները ժամանակի ընթացքում գալիս են ու գնում են, իսկ ժողովուրդը հարատևում է։ Ու շատ զարմանալի է, որ իշխանության այսպիսի գործելակերպի հարցում Սփյուռքը լուռ է, քանի որ նման հայտարարություններով ոչ միայն Հայաստանի բնակչության ինքնությունն է վարկաբեկում, այլև Սփյուռքի, որի ձևավորումն առաջին հերթին կատարված խոշորագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության արդյունք է։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից
Ամենադիտված