Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր, որևէ մեկին նեղություն չէր պատճառի: Անսահման բարի էր, արդարամիտ: Իր համար արդարությունն առաջին տեղում էր թե՛ ընկերական շրջապատում, թե՛ տանը, թե՛ դրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը:
 
Ռուբենը ծնվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում: Այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ է նաև դպրոց հաճախել: Սովորել է նաև Բերդի արվեստի դպրոցում, որն էլ ավարտել է կարմիր վկայականով: «Արվեստի դպրոցում դասավանդում էի, ինքն էլ սովորում էր, բոլորի պես պատրաստվում էր քննություններին, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ իր մայրն էի»: Տիկին Անուշն ասում է՝ որդին 14 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: «Տան ավագի, տղամարդու պատասխանատվությունն իր ձեռքը վերցրեց, փոխվեց, կարծես հինգ տարով մեծացավ: Հայրիկի ցանկությունն էր, որ Ռուբենը բժիշկ դառնար: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Երբ ինչ-որ հաջողության էր հասնում, ինձ միշտ հարցնում էր. «Մա՛մ, ի՞նչ ես կարծում, պապան գոհ կլինե՞ր»:
 
Շատ մեծ սեր ուներ քաղաքագիտության, քաղաքականության նկատմամբ: Իրեն ասում էի՝ ատամնաբուժությունն ուր, քաղաքականությունն ուր: Ասում էր. «Մա՛մ, հիվանդներին կընդունեմ, կբուժեմ, իսկ ընթացքում քաղաքականությունից կխոսեմ»: 13 տարեկանում գրքույկներում նշումներ էր անում, իսկ հետո տալիս ինձ կարդալու: Կետ առ կետ նշել է, թե ինչպես էր զարգացնելու իր հայրենիքը, ընտրել երկրի ղեկավար, որը պետք է օժտված լիներ կարևորագույն հատկանիշներով, նշել է, թե որ երկրների հետ պետք է հարաբերություններ հաստատեր և այդպես շարունակ: 17 կետ է առանձնացրել, թե ինչ պետք է աներ: Փոքրուց շատ հայրենասեր էր: Մյուս երեխաները մուլտֆիլմեր էին դիտում, իսկ նա դպրոցական տարիներին «Աշխարհի հայերը» հաղորդաշարն էր դիտում, որը պատմում էր նշանավոր հայերի մասին: Դիտում էր նաև հաղորդումներ հերոսների մասին: Վազգեն Սարգսյանի կյանքն էր ուսումնասիրում, առաջնորդվում Նժդեհի գաղափարներով:
 
Պահանջկոտ չէր, որ այս կամ այն բանը գնեի իր համար, բայց խնդրում էր իր համար գրքեր գնել թագավորների, Նժդեհի և նշանավոր այլ մարդկանց մասին: Երբ վերջին անգամ արձակուրդ եկավ, իր փոքրիկ գրքույկը թողեց տանը: Հարցրեցի՝ չե՞ս տանում քեզ հետ, արձագանքեց, որ շուտով զորացրվելու է, թող իրերը տանը մնան: Այդ գրքույկներում ամբողջը թագավորների էսքիզներն են: Ծառայության ընթացքում էլ իր ազատ ժամանակը լցնում էր ընթերցանությամբ, օտար լեզուներ էր ուսումնասիրում»: 2019 թ.-ի հունվարի 30-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Մայրիկի խոսքով, երբեք չի տրտնջացել որևէ հարցում, ամեն ինչ արել է, որ նա չանհանգստանա իր համար:
 
«Երբ գնում էի իր մոտ, ասում էր՝ ինչո՞ւ ես եկել: «Որովհետև կարոտում եմ քեզ», արձագանքում էր՝ դիմացի: Վերջին անգամ իր մոտ համավարակի տարածումից առաջ ենք գնացել: Երբ իրեն ասում էի, որ կարոտել եմ, պատասխանում էր՝ բան չմնաց, մի տարի: Վերջին անգամ արձակուրդ էր եկել, իր համազգեստը կարգի բերեցի, արդուկեցի, նայում էի դրան ու մի այլ տեսակի հպարտություն էի զգում»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 24-ին զանգահարեց, զրուցեցինք, հետո ասաց. «Մամ, կարո՞ղ ես քարտիս գումար ուղարկել, մի քիչ քաղցր վերցնեմ, 10 օրով պետք է գնանք զորավարժությունների, հեռախոսս չեմ տանելու. որ չզանգահարեմ, չանհանգստանաս»: Շատ հետո սկսեցի վերլուծել մեր ավելի վաղ զրույցները: Օգոստոսին, երբ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, մարդկանց չվստահես, քո իմացած աշխարհը չի»:
 
Ու մեր առջև նաև կարծես պահանջներ էր դնում՝ պետք է իրեն նկարների տեսքով իմ ստեղծագործությունները ցույց տայի, քույրիկին ուղղորդում էր, որ անգլերեն սովորի: Այդ օրն էլ զրույցի ժամանակ ասացի, թե ինչ ենք նկարում, ինքն էլ ոգևորվեց, բայց ձայնի մեջ տխրություն կար: Երբ անարդարության էր հանդիպում, նեղսրտում էր, դա անմիջապես նկատելի էր դառնում իր ձայնից, բայց այդ օրն ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է: Հետո սկսվեց պատերազմը: Ուխտ էի արել, որ մինչև Ռուբենիս զորացրվելը պետք է հասցնեմ նկարել Արցախի բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել էի: Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթ անց կես էր, Շուշիի եկեղեցին էի նկարում: Մի պահ դադարեցրի, որոշեցի լրահոսը թերթել: Պատերազմի լուրը տեսա: Ռուբենի հետ օրեր շարունակ կապ չկար: Հետո լսեցինք, որ Ռուբը վիրավոր է, ու իրեն չեն գտնում: Սկսեցինք նրան փնտրել, ասացին, որ Ռուբեն Պողոսյան անունով զինվոր կա հիվանդանոցում: Երևանի մի հիվանդանոցում Ռուբեն Պողոսյան անունով տղային գտանք, բայց մեր Ռուբը չէր:
 
Հիվանդանոցից դուրս եկա, զանգահարեց ինձ: Դա սեպտեմբերի 30-ն էր: Պարզվեց, որ ամսի 27-ին ոտքի վիրավորում է ստացել: Իրեն հիվանդանոց չեն տարել, վիրակապել են, ու շարունակել է մարտը: Ինքը թուլակազմ չէր, բացի դա, իր ընկերներին չի թողել»: Ռուբենը հրետանու նշանառու էր: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին ու անձնակազմին: Հրաշալի տիրապետել է իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա հմուտ նշանառության շնորհիվ հաշվարկը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին պատճառել զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստ։ Ռուբենն ու Ցորի տղաները եղել են թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 10-ին է եղել Ռուբենի վերջին զանգը: «Երեք անգամ զանգահարել է, խոսել իմ ու քրոջ հետ: Այնքան ուրախ էր խոսում, ձայնը՝ հանգիստ, որ մեզ թվում էր՝ ապահով տեղում են: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, գիտես, որ ձեզ չեմ թողնի, մտքովդ նման բան չանցնի: Երեկոյան էլ զրուցեցինք, ասաց՝ վաղը կզանգեմ, բայց հոկտեմբերի 10-ն էր Ռուբենի վերջին զանգի օրը»: Իսկ հետո սկսվում է մղձավանջը՝ ծնողները սկսում են փնտրել իրենց զավակներին:
 
Տիկին Անուշի խոսքով, այդ ընթացքում այնքան սուտ լուրեր են ստացել, որ իբր Ռուբենը ողջ է, ուրիշի միջոցով իբր մայրիկին լուր է ուղարկում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Բայց տղաներն արդեն զոհվել էին»: Ռուբենը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրում: Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Ռուբենի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ցորի տղաների պատմության հետքերով քրեական գործ է հարուցվել, ընթացող դատական նիստերին մասնակցում են նաև տղաների ծնողները: Նրանք վստահ են, և այդ մասին փաստում են նաև դատական նիստերի ժամանակ հնչած փաստերը, որ իրենց որդիներին դավաճանել են, ուստի մեղավորները պետք է պատասխան տան: «Աստծուն խնդրում էի, որ տղաս հանկարծ գերի չլինի, խնդրում էի՝ եթե մահացած է, նրան մահացած չպիտի տեսնեմ, չեմ դիմանա:
 
Փնտրում էի իրեն, Աստվածաշունչ կարդում, Հովսեփի պատմությունը վերլուծում: Մեկ տարի երկու ամիս նա եկավ իմ երազներին, ասում էր՝ մա՛մ, չհավատաս, ողջ եմ, գալու եմ: Այդ ընթացքում ուխտագնացությունների էի մասնակցում, Աստծուն խնդրում՝ եթե երեխաս մահացած է, թող թշնամու հողում չմնա»: Ապրելու ուժի մասին: «Պարտավոր եմ ապրել հանուն աղջկաս: Ռուբենս չէր սիրում ինձ խեղճացած տեսնել: Հայրիկի մահվանից հետո միշտ ասում էր՝ մամ, քեզ կոտրված ու խեղճացած չտեսնեմ: Հետո էլ աղջիկս սկսեց նույնն ասել՝ մամ, կոտրվելու իրավունք չունես, Ռուբը քեզանից ի՞նչ էր պահանջում: Օրեր են լինում, որ հուսահատվում եմ, «ընկնում» անկողին: Այդ գիշեր Ռուբիս տեսնում եմ երազումս: Կամ էլ քրոջ երազին կայցելի, կասի՝ մամայից նեղացա: Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»:
 
Հ. Գ. - Ռուբեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց
Ամենադիտված